Առողջապահության նախարարի հետ են հանդիպել շրջանավարտներն ու ոլորտի առաջատար մասնագետները

10438303_1486264158281375_4866667899555314591_nԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարվա շրջանավարտները և առողջապահական ոլորտի տարբեր սերնդի առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Ներկայացնելով հանդիպման հիմնական նպատակը` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:

Ողջունելով մասնակիցներին, այդ թվում` իր ուսուցիչներին, ավագ և երիտասարդ գործընկերներին, Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բժշկական համալսարանն ավարտող շրջանավարտներին ներկայացնել ընտրության լայն հնարավորությունները:

«Ես կցանկանայի, որ շատ ակեղծ քննարկում ծավալենք, կիսվենք մեր անհանգտություններով, մտահոգություններով, որոնք սովորաբար ծառանում են մասնագիտական ընտրություն կատարելիս: Ես պետք է հիշատակեմ ականավոր բժիշկների, բժշկապետերի, պրոֆեսորների անուններ` ներողամտություն հայցելով, եթե չեմ ներառել բոլոր իմ ուսուցիչներին»,- ասաց նախարարը` խոստովանելով, որ հարազատ բուհում հանդիպմանը խիստ պատասխանատվությամբ է պատրաստվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բժշկի կյանքում մասնագիտության ընտրությունը երկրորդ կարևոր որոշումն է` ընտանիք կազմելուց հետո։

10463883_1486264148281376_7226894054666191958_nՆա ներկայացրեց բոլոր այն ուղիները, որոնք այսօր բաց են ԵՊԲՀ-ի շրջանավարտների առաջ: Առանձին-առանձին անդրադարձավ առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-տեսաբան և պրակտիկ-բժիշկ դառնալու հնարավորություններին ու հեռանկարներին: Նախարարն առանձնակի շետադրեց շրջանավարտների ուսումն ավարտելուց հետո մարզեր ուղեգրվելու և այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորությունը:

«Մարզերում որակյալ մասնագետների` մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա: Պետք է նշեմ, որ մարզային ենթակայության շատ հիվանդանոցներ նյութատեխնիկական իրենց հագեցվածությամբ, արդիական սարքավորումներով այսօր չեն զիջում Երևանի բժշկական կենտրոններին»,-ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ մարզային իշխանությունների հետ բանակցային աշխատանքներ են տարվում մարզ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ բնակարանային ու կենցաղային բավարար պայմաններով ապահովելու ուղղությամբ:

Նաև տեղեկացրեց, որ մարզում աշխատող երիտասարդ մասնագետների համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում արտերկրում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն կընձեռնի:

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար կձևավորվի այնպիսի մոտեցում, համաձայն որի մարզային բժշկական հաստատություններ ուղեգրվելը մասնագիտական լուրջ փորձ ձեռք բերելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի հնարավորություն է:

Ոլորտի ղեկավարը շրջաավարտներին հորդորեց առաջին հերթին առաջնորդվել մարդկանց անշահախնդիր օգնելու, ապաքինելու մեծ ցակությամբ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ընտրել պատասխանատվության բարձր զգացումով:

Որպես բժիշկ, վիրաբույժ և առողջապահության կազմակերպիչ կայացման գործում Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց իր ուսուցիչների դերը, ովքեր մշտապես սատարել են մասնագիտական առաջին քայլերը կատարելիս:

10448781_1486264184948039_1709809825365920138_n

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններ ուղղեց հանդիպմանը ներկա առողջապահական ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներին` Յուրի Զոհրաբյանին, Հայրապետ Գալստյանին, Ռաֆայել Գրիգորյանին և ուրիշների, ինչպես նաև ավելի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ոլորտի զարգացման և կայացման գործում:

Նա ուսանողներին հորդորեց բաց չթողնել իրենց գործի գիտակ, ականավոր բժիշկների հետ շփվելու, նրանց աշակերտելու հրաշալի հնարավորությունը:

Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև աշխարհում և մեզանում հայտնի թրուենտների (մասնագիտությամբ բժիշկ, բայց մասնագիտությամբ չաշխատող), ովքեր իրենց հաջողությամբ դրսևորել են գրականության, արվեստի, քաղաքականության, երգարվեստի, լրագրության և շատ այլ ոլորտերում:

Նախարարը պատասխանեց ինչպես ուսանողներին, այնպես էլ` պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական, հետբուհական համակարգին, բժիշկների իրավունքներին և այլ հարցերին:

Լսարանի ուշադրությունից անմասն չմնաց Մարիտիրոս Սարյանի «Հայրենիք» նկարով և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ ավարտվող սլայդը, որը խորհրդանշում էր հայրենիքում ապրելու, աշխատելու, կայանալու և մեր երկրի տարբեր ոլորտները զարգացնելու գաղափարը:

 

Անկախ

Մեռելածին պտուղների առիթով աշխատանքից ազատվել է Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը

загруженноеԱրարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների և հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս և տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաև շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։

Ինչպես տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական կայքէջից, նախարարությունը դեռ 2014թ. մարտին վարչական վարույթ էր հարուցել «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի  կողմից բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ N2.1.3.3 սանիտարական կանոնների և նորմերի պահպանումն ուսումնասիրելու նպատակով։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը հայտնաբերել էր, որ ամիսներ շարունակ տարբեր բուժհաստատություններից տեղափոխված բժշկական թափոնները կուտակվել էին բակում` չիրականացնելով դրանց վնասազերծումը, վարակազերծումը, կանոններով և նորմերով պահանջվող մյուս բոլոր գործողությունները, այդ թվում` ոչնչացումը։ Արձանագրված խախտումների մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։ Սակայն նոր հանգամանքների` մեռելածին պտուղների մասերի հայտնաբերման առիթով, նախարարն Արարատի մարզպետին միջնորդել է հետևողական չգտնվելու և հիվանդանոցի տարածքի նկատմամբ պատշաճ հսկողություն չսահմանելու  համար աշխատանքից ազատել Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին։

Դեպքի առնչությամբ նախարարության միջնորդությամբ դեռևս սույն թվականի մարտին քրեական գործ է հարուցվել։ Գործն ամբողջովին գտնվում է իրավապահ մարմինների տրամադրության տակ։

 

Անկախ

365 օր հանուն երեխաների

unnamed (3)Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար : Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած խումբը եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացան փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, մանրամասն ուսումնասիրեցին ախտորոշումները:

Արմեն Մուրադյանը զրուցեց 16-ամյա Ռաֆայել Հախնազարյանի հետ, ով մարմնամարզության ընթացքում մեջքի լուրջ վնասվածք էր ստացել: Երեխայի երազանքն է խաղալ հանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկում: Նախարարը Ռաֆայելին նվիրեց նախընտրած ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակ` այն հաստատակամությամբ, որ ապաքինումից կարճ ժամանակ անց նա կխաղա այդ գնդակով:

Այցի շրջանակում նախարարը ծանոթացավ նաև Դամասկոսից երկու օր առաջ Հայաստան ժամանած Նարեկ Մարաշլյանի պատմությանը: Ռումբի պայթյունի հետևանքով կոտրվել են երեխայի սրունքները: Նա վիրահատվել է Դամասկոսում, ապա տեղափոխվել Երևան հետվիրահատական բուժում ստանալու նպատակով: Նարեկի հայրը` Ռաֆայելը մասնագիտությամբ բժիշկ է՝ թերապևտ: Նա նախարարի հետ զրույցում նշեց, որ եթե հնարավորություն ստեղծվի, ապա սիրով մասնագիտական գործունեությունը կշարունակի Հայաստանում:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ օրը խորհրդանշական օր է և մեկ անգամ ևս հիշեցնում է, որ երեխաներն են մեր ապագան: Նա մաղթեց բոլոր երեխաներին խինդ ու ծիծաղ, երջանիկ ապագա և հուսալի հեռանկարներ: Նախարարը բարձր գնահատեց այն պայքարը, որը կենտրոնի մասնագետները գիշեր-ցերեկ իրականացվում են երեխաներին փրկելու համար:

«Փառք ու պատիվ այն բոլոր կազմակերպություններին, հիվանդանոցներին, բժիշկներին, ովքեր կարող են այսօր ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենք որպես պաշտպան ամուր կանգնած են երեխաների կողքին»,- ընդգծեց առողջապահության նախարարը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, փոքրիկներին մաղթեց առաջին հերթին առողջություն:

«Որպես բուժաշխատողներ մենք աշխատում, տառապում, տանջվում ենք ոչ միայն այս օրը, այլև կլոր տարի: Մեզ մոտ 365 օր երեխաների պաշտպանության և նրանց առողջությունը փրկելու, պայքարի օր է»,- ասաց Երևանի գլխավոր մանկական վիրաբույժը:

Հանրապետության ողջ տարածքում մանկական անհետաձգելի բժշկական ծառայություն ապահովող խոշորագույն կենտրոնի ղեկավարը կոչ արեց ծնողներին լինել շատ ավելի ուշադիր երեխաների հանդեպ, թե՛ կենցաղում, թե՛ ավտոմեքենա վարելիս, քանի որ միայն ուշադրության և զգուշության շնորհիվ է հնարավոր խուսափել տարատեսակ, այդ թվում կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներից:

 

«Վերջին զանգին»` Պուշկինի անվան հարազատ դպրոցում

Արմեն ՄուրադյանՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում մասնակցեց «Վերջին զանգի» միջոցառմանը:

«Սիրելի ուսուցիչներ, սիրելի շրջանավարտներ, անչափ սիրելի առաջին դասարանացիներ, թույլ տվեք կթական մայր օջախում` Պուշկինի անվան դպրոցում ողջունել բոլորիդ և հույս հայտնել, որ երկար տարիներ, տարբեր սերունդներ իրավունք կունենան գալ և ձեզ ներկայանալով ասել. «Այո, ես ավարտել եմ այս դպրոցը և իմ հիմնական կրթական հաջողությունները սկսվել են հենց այստեղից»,- ընդգծեց Մուրադյանը:

Հուզմունքով վերհիշելով բազմաթիվ իր ուսուցիչներին, նա իր խորը երախտագիտությունը հայտնեց կրթօջախի հանդեպ։

Նախարարը հույս հայտնեց, որ այս դպրոցի շրջանավարտները ուր էլ լինեն, ինչ հաջողությունների էլ հասնեն չեն կորցնի մարդկային այն տեսակը, որի ձևովորման գործում իր մեծ ներդրումն ունի Պուշկինի անվան դպրոցը:

«Անսպառ բարիություն, հանդուրժողականություն եմ մաղթում: Եվ որպես բժիշկ ցանկանում եմ, որ լինենք նաև առողջ»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նաև պատմեց, որ  հետագայում, բժշկության մեջ առաջին քայլերն անելիս, ավարտական դասարաններում ստիպված է եղել  կրթություն ստանալ  հեռակա ուսուցմամբ և միաժամանակ աշխատել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում որպես սանիտար:

 «Հիշողությունները ոչ միայն շատ ջերմ են, այլև հուզիչ։ Այսօր այստեղ ներկա են նաև շրջանավարտների ծնողները, որոնցից շատերը  ճանաչված մարդիկ են: Այս դպրոցը իր պատմության մեջ բազմաթիվ սերունդներ է դաստիարակել և կրթել, ովքեր այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այսպես  ասած «պուշկինասֆերան», անշուշտ, իր ուրույն  տեղն ունի մեր քաղաքում արժեքներ ձևավորելու գործում: Ես հպարտությամբ եմ հիշում իմ դպրոցը, դասարանցիներին, ուսուցիչներին։ Երբ դպրող էի հաճախ, ուզում էի շուտ դուրս գալ, անգամ փախչել դասերից, բայց այսօր մի պահ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս շենքից դուրս գալ չեմ շտապում»,- հավելեց նախարարը:

Նախարարը դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, ինչպես նաև փոխտնօրեն Մարիետա Մատղաշյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցով` ծանոթացավ ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարանին:

Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Հանձնաժողովն աշխատում է նախարարի անմիջական հսկողությամբ

Արմեն ՄուրադյանՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցավ քննարկում մայիսի 5-ին «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ։ Մասնակցում էին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի  անդամները, ինչպես նաև «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնների ղեկավարներն ու հիվանդի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։

Նախարարին զեկուցվեցին հանձնաժողովի կողմից մինչև այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այնուհետև Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց, թե հիվանդի Նարկոլոգիական հանրապետական կենտրոն դիմելու պահից սկսած կազմակերպչական և բուժական ինչ քայլեր են կատարվել։ Նա լրացուցիչ հանձնարարականներ տվեց և հստակ հրահանգեց զերծ մնալ «կոլեգիալ» քողարկումներից։ Նախարարը նաև նշեց, որ դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքները լինելու են իր ամենօրյա հսկողության ներքո։

«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտեց նախարար Մուրադյանը։

Արմեն Մուրադյանը ելույթ ունեցավ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում

արմեն մուրադյանՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ելույթ ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովում։

Նախարարը ներկայացրեց Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը և առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները։

Արմեն Մուրադյանը մասնավորապես նշեց. «Հայ-Ֆրանսիական տնտեսական համաժողովի շրջանակներում կցանկանայի կրկին ընդգծել ֆրանսիական գործարար ու մասնագիտական միջավայրի համար Հայաստանի առողջապահական համակարգում հնարավոր հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ուղղությունները: Դրանք են` բժշկական ապահովագրություն, դեղերի և պատվաստանյութերի արտադրություն, բժշկական ախտորոշում և լաբորատոր գործ, բժշկական նորագույն տեխնոլոգիաներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային առողջապահություն, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման ծրագրեր և այլն: Այս օրերին Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիան աշխատում է ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպության հետ, նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության նոր ծրագրեր»:

 

Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին

Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներինՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:

11258_am_1Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրանց հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի և Սամվել Թադևոսյանի մասնագիտական գիտելիքները և փորձը ապագայում ևս կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը:
Այնուհետև ներկայացնելով ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Արմեն Մուրադյանն աշխատել է առողջապահության ոլորտում, և համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ են ժամանակ և ռեսուրսներ առկա բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար:
«Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները և հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել և իրականացնել մեր պայմանավորվածությունները», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Մուրադյանին և Նարեկ Սարգսյանին առողջապահության և քաղաքաշինության նախարարների պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:
Արդեն նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանը և Սամվել Թադևոսյանը շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին վստահության, նախարարությունների աշխատակազմերին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նորանշանակ նախարարներին:

 Անկախ

Արմեն Մուրադյանը՝առողջապահության նախարար

Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Անկախ