Վարչապետը դրամական օգնություն է փոխանցել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքին

10378215_791812270841364_7307099367764910174_nՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է այս տարվա մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված, ապա ապրիլին գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքի նամակին:

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսենի մայրը` Սվետա Խոջոյանը, ֆինանսական օժանդակության խնդրանք-նամակով դիմել էր կառավարության ղեկավարին` օգնելու մարել վարկային գումարը, որը Արսենը մինչև գերեվարվելը վերցրել էր` գյուղական տունը նորոգելու նպատակով:

Նամակը փոխանցելուց ընդամենը մի քանի օր անց Հայաստանի վարչապետի աշխատակազմից զանգահարել և հայտնել են Խոջոյաններին օգնելու նպատակով վարչապետի պատրաստակամության մասին: Հովիկ Աբրահամյանը Խոջոյաններին է փոխանցել 600 հազար դրամ:

10574212_791812957507962_7429111555519670841_nՆշենք, որ կառավարության ղեկավարն ավելի վաղ հանձնարարել էր նաև վերականգնել Խոջոյանների սոցիալական նպաստը: Այդ հարցը ևս կարգավորված է: «Շատ շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին: Ինքը որ այցելել էր վերջերս Վերին կարմիրաղբյուր, ես իրեն էլ ասեցի, շատ զգացված ենք վերաբերմունքից, մեր հանդեպ ուշադրությունից»,-նշեց տիկին Սվետան:

Ավելի վաղ, Խոջոյաններին ֆինանսական աջակցություն են ցուցաբարել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, տարածաշրջանից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Անկախ

Ադրբեջանում հայտնված Արսեն Խոջայանը, հավանաբար, կփոխանցվի Հայաստանին

արսեն խոջայանԱկնկալվում է` հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացին այսօր կվերադարձվի Հայաստանին, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

 

Ադրբեջանի զինծառայողների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել է, որ այս ընթացքում Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում են և բանակցություններ են վարում հայկական կողմի հետ։ Բանակցություններից հետո Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանը, հավանաբար, կփոխանցվի Հայաստանին։

 

Արսեն Խոջայանը մարտի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Հարցաքննության ընթացքում նա ասել էր, որ ադրբեջանական կողմ է անցել սխալմամբ, երբ արածեցնում էր հոտին ։

 

  Անկախ