Հրդեհ Արտաշատում

հրդեհԱպրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1953 թ. ծնված Հարություն Բ.-ի տան բակում լցված պոլիէթիլենի հումքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.49-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:
ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչությունում կատարվում է հետաքննություն:

Անկախ

Աշակերտուհուց գողացված հեռախոսը հայտնաբերվեց

գողությունՄարտի 13-ին, ժամը 11.30-ին, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին է մոտեցել ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտուհի և հայտնել, որ իր բջջային հեռախոսը բացահայտ հափշտակել և դիմել են փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արայիկ Ա.-ն, որի մոտ, խուզարկությամբ, հայտնաբերվել է աշակերտուհուց գողացված հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Նույն ձեռագրով. նոր բացահայտումներ ոստիկանության Արտաշատի բաժնում

ձերբակալություն2013 թ. հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել մի տնից ոսկյա զարդեր և վարագույր գողանալու մասին:
Ոստիկաններն օրերս պարզել են, որ գողությունը կատարել են 1983 թ. ծնված Ռուբեն Ս.-ն, 1978 թ. ծնված Սերգեյ Հ.-ն և 1986 թ. ծնված Գոռ Դ.-ն:
Սերգեյ Հ.-ն և Գոռ Դ.-ն կալանավորված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել մեկ այլ տնից 10 արկղ նոր հագուստեղեն, երաժշտական կենտրոն, ավտոլվացման մեքենա, գազի կաթսա, էլ. ջեռոց, սպասքեղեն, 10 արկղ սուրճ և թեյ, անկողնու պարագաներ և այլ իրեր գողանալու մասին:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը նույնպես կատարել են նշված անձինք: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվել է նաև, որ նրանք դեկտեմբեր ամսին մեկ այլ տնից էլ գողացել են ոսկյա զարդեր և 670.000 դրամ կանխիկ գումար:

Անկախ

Դատական նիստին ներկայանալուց խուսափողին էլ հայտնաբերեցին

դատարանՓետրվարի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հրաչ Ա.-ին, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար:

Անկախ

Հակոբը Գևորգի խանութից որսորդական հրացան և այլ իրեր է գողացել

գողությունՀունվարի 26-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1977 թ. ծնված  Գևորգ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.00-ից  06.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող իր խանութից գողացել են իր անվամբ գրանցված   «ՄՌ 43»  տեսակի, 12 տրամաչափի,  ողորկափող, երկփողանի որսորդական հրացանը,  60 հատ «Օրանժ» լիցքավորման քարտ, մոտ 70.000 դրամ մետաղադրամ, ալկոհոլային խմիչքներ և սուրճ` պատճառելով մոտ 420.000 դրամի նյութական վնաս: Օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 15.50-ին, բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է: Հակոբ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Անկախ