Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

  178.Genocide commemoration event  in Batumi 25.04.2014       Ապրիլի 24-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվեց պատարագ և Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման կարգ, որին հետևեց մոմավառությունը  եկեղեցու բակում:

         Իրենց ելույթներում Արարատ քահանա Գումբալյանը և ՀՀ գյխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը նշեցին, որ Հայոց ցեղասպանության դատապարտման բացակայությունը նոր հանցագործությունների է հանգեցնում:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, հակիրճ պատմելով 99 տարի առաջ Թուրքիայի բոլոր շրջաններում ծայր առած հայերի տեղահանության, դաժան ջարդերի, մեր ժողովրդի մի ստվար հատվածի կրած աներևակայելի տանջանքների մասին, առանձին անդրադարձ կատարեց Թուրքիայի կողմից Եղեռնի պետականորեն ժխտման փաստին, կարևորեց Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղված մեր երկրի հետևողական ջանքերը: Ընդգծելով, որ ողջ հայությունն ու առաջադեմ մարդկությունը պատրաստվում են հաջորդ տարի նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ Արամ Գրիգորյանը  երախտագիտության խոսքեր ասաց  բոլոր այն երկրների, խորհրդարանների, որոշ պետությունների առանձին նահանգների հասցեին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման ավարտին ներկաները ծաղկեփնջեր զետեղեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին:

    Անկախ

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Սումգայիթյան ջարդեր,Բաթում         Մարտի 2-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Բաթումի ավագանու, բաթումահայության, վրաց հասարակայնության ներկայացուցիչների առջև Աջարիայի հոգևոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց  ոգեկոչման կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև տեղի ունեցավ ծաղկեփնջերի զետեղման արարողություն՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի տասնյակ անմեղ զոհերին:

         Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը պատմեց  26 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մանրամասները՝ շեշտելով, որ այդ սարսափելի ոճրագործության մեղավորները ցայսօր ոչ միայն չեն պատժվել, այլև  հռչակվել են Ադրբեջանի հերոսներ, ինչը կրկնվել է նաև մեր օրերում, երբ Բուդապեշտում  հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը նույնպես հերոսացվեց:

Անկախ