Ռուսաստանից ու Լեհաստանից կամավորականների խումբը մաքրելու է Բայկալի ափերը

Բայկալ

«Բայկալի ափային ծառայություն» բնապահպանական ճամբարը բացել է  Բուրյաթիայի Բեզիմյաննի հրվանդանում 12-րդ սեզոնը:

Ճամբարում 30 կամավոր է ` Ռուսաստանի  12 քաղաքներից ու Լեհաստանի ներկայացուցիչներ: Նրանք արդեն առաջին էկոլոգիական հետախուզական-արշավներն են կատարել ու աշխատելու են Բայկալի արևելյան ափերի մոտ` Բեզիմյանկա գյուղից մինչև Կատկովո ավան:

Միջազգային այս կազմակերպությունը ստեղծվել է Ուլան- Ուդեի Երիտասարդական գեղարվեստական թատրոնի ձեռնարկով: Դրան է միացել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Բուրյաթիայի բնական պաշարների նախարարությունն ու մի շարք հասարակական ու առևտրային կազմակերպություններ:

Նրանց գլխավոր նպատակն է` բարձրացնել զբոսաշրջիկների էկոլոգիական մշակույթի մակարդակը, աղբահավաքություն իրականացնել, դրա տեսակավորումն ու հետագա վերամշակման համար դուրսբերման մեխանիզմներ ստեղծել: Այդ ծառայության ստեղծման օրից սկսած, մասնակիցները Բայկալի ափերից հավաքել են հարյուրավոր տոննաներով աղբ:

Անկախ

Հրապարակվել են սառույցով պատված Բայկալ լճի տակ -20 աստիճան ցրտի պայմաններում արված լուսանկարները

բայկալ լիճ42-ամյա լուսանկարիչ Անդրեյ Նեկրասովը արկածախնդիր մի խմբի հետ մեկ ժամ անց է կացրել Ռուսաստանում գտնվող, աշխարհի ամենամեծ Բայկալ լճի սառած մակերևույթի տակ, որտեղ ջերմաստիճանը -20 C է:

Հրապարակված լուսանկարները արվել են սառույցի շերտի տակ՝ 15 մ խորության վրա և ցուցադրում են ստորջրյա անհավանական աշխարհը, որը շատ քչերը կարող են իրականում տեսնել:

31,722 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Սիբիրում գտնվող, աշխարհի ամենամեծ լիճը՝ Բայկալը, ընդգրկված է ՄԱԿ-ի ժառանգության ցուցակում: Չնայած տարվա այս եղանակին այդտեղ ջերմաստիճանը -20C է՝ այնուամենայնիվ լիճը 1,700 տեսակ բույսերի և կենդանիների բնակության վայր է հանդիսանում:

Անդրեյը Ուկրաինայի Օդեսա քաղաքից ավելի քան 4,000 կմ ճամփորդել է ինքնաթիռով մինչև Սիբիրի Ուլան Ուդե քաղաք, այնուհետև սառույցով պատված տունդրայով անցել է ևս 12 կմ՝ լիճ հասնելու համար:

Անկախ