ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը:
Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում, ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:
Պատգամավորներ Մ.Գրունդը և Ա.Վայլերն իրենց գոհունակությունը հայտնեցին Ստեփանակերտ կատարած այցի առթիվ, նշելով, որ տարածաշրջանի մասին տեղեկություններն ամբողջական չեն առանց Արցախ այցելելու:
Պատասխանելով գերմանացի խորհրդարանականների՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին հարցին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը տապալելու համար: Արցախի ԱԺ նախագահի համոզմամբ շփման գծում առկա լարվածությունը պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումների, ռազմատենչ քարոզչության, զանգվածային սպառազինման հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք արձագանքների և դրա հետևանքով պաշտոնական Բաքվի անպատժելիության զգացումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը և Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Tag Archives: բունդեսթագ
Մերկելի կուսակցությունը բունդեսթագի ընտրություններում հաղթանակ է տարել
Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պահպանողական բլոկն ու Սոցիալ-քրիստոնեական(ՍՔՄ) միությունը,որը գլխավորում է կանցլեր Անգելա Մերկելը, հաղթանակել է Գերմանիայի բունդեսթագի ընտրությունններում, հայտնում է Agence France-Presse –ը ըստ ընտրահանձնաժողովի նախնական տվյալների, որոնք հրապարակվել են արձանագրությունների 100 %-ի մշակման արդյունքում:
Պահպանողականների կոալիցիան հավաքել է ձայների 41,5 %-ը. նման կերպ ցուցադրելով Արևմտյան ու Արևելյան Գերմանիայի միավորման պահից լավագույն արդյունքը: Այդուհանդերձ, այդ արդյունքը բավարար չէ բունդեսթագում բացարձակ մեծամասնություն ստանալուն, ինչի պատճառով կառավարություն ձևավորելու համար ՔԴՄ/ ՍՔՄ-ն ստիպված կլինի այլ ուժերի հետ կոալիցիա ստեղծել:
Նախնական տվյալներով, Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) չի անցել խորհրդարան, քանի որ ստացել է ձայների 4,8%-ը մինչդեռ նվազագույնը հարկավոր էր 5% ունենալ: 50 տարվա մեջ սա ԱԴԿ-ի առաջին ձախողումն էր: Վերլուծաբանները կարծում են, որ ԱԴԿ-ի անհաջողությունը կստիպի ՔԴՄ/ ՍՔՄ-ին “մեծ կոալիցիա ստեղծել”: Նման միավորում եղել է 2005-2009-ին, որից հետո Անգելա Մերկելն առաջին անգամ կանցլեր դարձավ: Եթե այս տարի նա կրկին ընտրվի, ապա կստացվի, որ Մերկելն այդ պաշտոնում 3-րդ անգամ է` անընդմեջ:
