Ադրբեջանում անտառային հրդեհներ են բռնկվել

հրդեհ

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում` Գաբալայի և Օղուզի շրջաններում տեղակայված արգելանոցներում հրդեհներ են բռնկվել: Ըստ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների`Թաքանլը գյուղի մոտակայքում` “Շահդաղ” ազգային այգում, այրվում է 3 հեկտար տարածք: Այն գտվում է շրջկենտրոն Գաբալայից 8 կմ հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է “Կանտակտ” կայքը, այդ տարածք հակահրդեհային տեխնիկա տանելու անհնարինության պատճառով հրդեհի մարման աշխատանքներում ներառվել են ԱԻՆ ուղղաթիռները, հրդեհային պաշտպանության և արգելանոցի աշխատակիցները:

Համաձայն այդ նույն տեղեկության` Օղուզի շրջանի Խաչմազ գյուղի մոտ գտնվող լեռնային 1 հեկտար տարածքում այրվում են թփերն ու տերևները, որը ևս “Շահդաղ” ազգային արգելոցի տարածքին է հարում: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ, անտառային տնտեսության աշխատակիցները և տեղի բնակիչները: Քանի որ այս տարածք նույնպես հնարավոր չի եղել տեխնիկա տանել, հրդեհի դեմ պայքարում են ձեռքի տակ գտնվող միջոցներով:

Ադրբեջանին Գաբալայի ՌՏԿ-ն հանձնելու բոլոր հարցերը գրեթե լուծված են. Զաքիր Հասանով

Ադրբեջան,Գաբալա, Զաքիր ՀասանովԳաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը Ռուսաստանից Ադրբեջանին հանձնելու բոլոր ընթացիկ հարցերն արդեն լուծված են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը ռուս գործընկեր Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը` հղում կատարելով “ՌԻԱ-Նովոսթի”-ին:
“Ես տեղյակ եմ, որ “Գաբալայի” հանձնումը գրեթե կայացել է, այնտեղ, իմ տեղեկություններով, խնդիրներ չկան։ Բոլոր ընթացիկ հարցերը լուծվում են, կամ գրեթե արդեն լուծված են”,-ասել է Հասանովը։

Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմական կառույցները երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր ևս կկարողանան լուծել։