Իսրայելը ավիահարվածներ է կատարել Գազայի հատվածի ուղղությամբ` խախտելով զինադադարը

 

Գազա  «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 4 անգամ հարված են հասցրել Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ: Հայտնի է, որ իսրայելական կողմը կրակ է բացել Կահիրեում Իսրայելի և պաղեստինյան դիմադրության միջև 5-օրյա զինադադար հաստատելու պայմանավորվածության ձեռք բերումից 35 րոպե անց: Բարեբախտաբար ռմբակոծվել են ոչ թե բնակավայրեր, այլ արոտավայրեր: Թեև այս մասին պաշտոնական տեղեկություն չկա, այնուհանդերձ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակ պտտվում են Գազայի երկնքում:

Ավելի վաղ` Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Իսրայելն ու պաղեստինյան դիմադրությունը պայմանավորվել են երկարաձգել զինադադարը ևս 5 օրով` նպատակ ունենալով ժամանակ շահել երկարաժամկետ հաշտության հասնելու համար:

 

 

 

Իսրայելը թույլ չի տալիս բժշկական օգնություն տրամադրել Գազայի հատվածին

Իսրայել,բժշկական օգնություն, Գազայի հատված    Չնայած Գազայի հատվածում 12-ժամյա զինադադար է հաստատվել, այնուհանդերձ իսրայելական բանակը շտապ օգնության մեքենաներին թույլ չի տալիս մտնել ռազմական գործողությունների տարածք: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ`ժամանակավոր զինադադարի սկզբից 8 րոպե անց Գազայի բնակչությանը հեռախոսային հաղորդագրություն է ուղարկվել, որով նրանց զգուշացվել է ոչ մի դեպքում չվերադառնալ իրենց լքած տները մինչև համապատասխան հայտարարությունը: 13 րոպե անց իսրայելական կողմը դադարեցրել է կրակը, սակայն հետախուզական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ կատարել ռազմական գոտում:

 Անկախ

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 469-ի

574947_3Գազայի հատվածում  Իսրայելի կողմից իրականացվող հատուկ օպերացիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 469-ի, հաղորդում է  Agence France-Presse-ը` հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:

Բժիշկների տվյալներով, իսրայելցի զինվորականների իրականացրած ավիահարվածներից զոհվել է ևս 20 մարդ:

Ավելի վաղ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին  խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առնչությամբ արտակարգ նիստ հրավիրելու կոչ էր արել:

Նիստը պետք է սկսվեր 05:30-ին: