Գառնիում տեղադրվում է նորագույն թեքաչափ

glxavor18Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում չեխ գիտաշխատողներ, դոկտորներ Պավել Կալենդայի, Լիբոր Նոյմանի և ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով սկսվել են նորագույն թվային թեքաչափի տեղադրման աշխատանքները:
Գերզգայուն սարքի մոնտաժման աշխատանքները պահանջում են մեծ մասնագիտական հմտություն և ընթացքում ծագած տեխնիկական ու մասնագիտական խնդիրների լուծում: Երկրակեղևի դեֆորմացիաների գրանցման տվյալները իրական ժամանակում կստանան և հայկական, և չեխական կողմը:
Կողմերի միջև կնքված Համաձայնագրի շրջանակներում քննարկումների ընթացքում ձեռք է բերվել հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ պայմանավորվածություն:

«Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից». Լուսինե Բադալյան

1236025_594644053933087_604949854_nՀեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես արդեն մի անգամ բերեցի Պոմպեոսի օրինակը, որը հսկայական տարածք է, Գառնին դրա 1 տոկոսն է կազմում ընդամենը, որտեղ բացարձակ ոչինչ չկար, Գառնիի նման տաճարները տարածքում մի քանիսն են, բայց պարսպից ներս ջուր էլ չես գտնի, իսկ տուրիզմը դրանից չի տուժում… ձեր բացը սխալ ճանապարհով եք որոշել լրացնել, բիոզուգարաններն ու սրճարանները չեն, որ խթանում են տուրիզմի զարգացմանը. մոլորության մեջ եք: Տարիներով աչք ենք կուրացրել, կարդացել-սովորել ենք, մասնագիտություն ենք ստացել, բարի եղեք հարցրեք, կամ, երբ ասում ենք՝ լսեք, ոչ թե ինքնուրույն, ձեր իմացածի սահմաններում, որոշումներ ընդունեք ու մի հատ էլ փորձեք ավելի խելացի ու հոգատար թվալ…..

Հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը Գառնիից»:

 

Անկախ