Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժությանը

զորավարժություններ2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա և հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով:

զորավարժություններԶորավարժությանը հայկական ստորաբաժանման հետ միասին մասնակցում էին նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ալբանիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ: Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ամբոխի կառավարման, պարեկային ծառայության իրականացման և այլ վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների և փոխգործակցելիության մակարդակը: Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել է նաև կրակի հաղթահարման վարժանք:

զորավարժությունԿոսովոյի առաքելությանը հայ խաղաղապահները մասնակցում են 2004 թվականից` սկզբում հունական, իսկ 2012թ. հուլիսից` ամերիկյան հրամանատարության ներքո:

 

ԳԴՀ-ի նախկին նախագահին կդատեն 719 եվրո կաշառքի համար

o_848815Գերմանիայում նոյեմբերի 14-ին կսկսվի ԳԴՀ նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դեմ դատը.նա մեղադրվում է  իր ծառայողական դիրքն անձնական շահ ստանալու համար օգտագործելու մեջ: Խոսքը  2008-ին դեռևս Սաքսոնիայի առաջնորդի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ “Օքթոբերֆեսթ”-ի փառատոն մեկնելու մասին է:

Հետաքննության  տվյալներով, Վուլֆի  մտերիմ կինոպրոդյուսերն է փակել նրա հաշիվները հյուրանոցում, ընթրիքի համար և այլ ծախսեր: Գործարարին այդ գործի շրջանակներում կաշառք տալու  մեղադրանք է  ներկայացվել:

Վուլֆը Գերմանիայի նախագահի աթոռը լքեց 2012-ին` կաշառակերության կասկածանքի պատճառով:  ԳԴՀ-ի պատմության մեջ առաջին անգամը կլինի,  որ դատում են  նախկին նախագահին: