Ստամբուլի Գեզի այգում տղամարդու դիակ է հայտնաբերվել

 Գեզի

Ստամբուլի ոստիկանությունը Թաքսիմի Գեզի այգում այսօր առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերել: Այգու խոտածածկի վրա գտնված դիակը ծնունդով Ստամբուլից 27-ամյա Թուղրուլ Թուրնալըն է եղել: Ոստիկանությունը փակել է քաղաքացիների մուտքը տարածք: Հայտնի է դարձել, որ Թուրնալը էպիլեպսիկ հիվանդություն է ունեցել և հավանաբար նրա մահվան պատճառը դա է եղել: Սակայն հաշվի առնելով, որ օրերս այս տարածքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, Թուրնալի մահվան հստակ պատճառը պարզ կդառնա միայն դատաբժշկական քննությունից հետո:

Ստամբուլում ցույցերով են հիշել Գեզի այգու իրադարձությունների տարելիցը

գեզի,ցույցերԵրեկ Ստամբուլում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ կապված անցած տարի տեղի ունեցած Գեզի այգու ցույցերի տարելիցի հետ: Ինչպես նախապես հայտարարված էր նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուի կողմից՝ Ստամբուլի ոստիկանությունը փակել էր մուտքի դեպի այգի, ինչպես նաև Թաքսիմի հրապարակ:  Քաղաքը վերահսկելու համար ոստիկանական ուժեր են ներգրավվել նաև հարևան քաղաքներից: Հավաքվածներին ցրելու փորձերի արդյունքում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, որոնց հետևանքվ մոտ 120 ցուցարար ձերբակալվել է, 4 ոստիկան՝ վիրավորվել: Բողոքի ցույցեր տեղի են ունեցել Ստամբուլի մի շարք թաղամասերում: