Հանգուցյալների անձնագրերը վաճառել են անօրինական ներգաղթողներին

3b75d1b52c308de0f15315b667bd4bfbԳերմանիայի ոստիկանությունը ստուգում է անցկացրել Բեռլինի գերեզմանատներից մեկում, որտեղ, օպերատիվ տեղեկատվության համաձայն, գործել է մի խումբ, որը հանգուցյալների անձնագրերը վաճառել է անօրինական ներգաղթողներին:

«Թաղում» գաղտանվանված օպերացիային մասնակցել է  իրավապահ մարմինների 120 աշխատակից: Նրանք ստուգել են մահմեդական գերեզմանատունը, որը կառավարում էր Սիրիայի մի քաղաքացի ու, այնտեղ հայտնաբերել են արտասահմանյան անձնագրերով ճամպրուկ ու 19 բնակարանի ու մասնավոր հիմնարկի փաստաթղթեր:

Դաշնային ոստիկանության մամլո քարտուղարի խոսքով, փաստաթղթերն ընտրվել են պատվիրատուների` հանգուցյալների հետ  արտաքին նմանությամբ, Գերմանիայի կամ ԵՄ տարածք մտնելու նպատակով:

Գերմանիայում իշխանությունները հաճախ հանգուցյալների ընտանիքներին առաջարկում են  մահացածի պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում նաև` արտասահմանյան անձնագիրը հանձնել իշխանություններին

Ոստիկանության օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է արտասահմանյան շուրջ 50 անձնագիր.գերմանական, եգիպտական, մարոկանյան ու այլ երկրների: Յուրաքանչյուր անձնագրի համար ավազակախումբը «հաճախորդից» 5000 եվրո է վերցրել:

Տվյալ դրությամբ  34-53 տարեկան 4 կասկածյալ է ձերբակալվել: Ոստիկանությունը ստուգում է  այն վարկածը, որի համաձայն գործին խառն են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անկախ

Փրկարարները գերեզմանատան մոտ հայտնաբերել են քաղաքացուն

աինՀունվարի 10-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ Ք. Մ.-ն (ծնվ.1930 թ.) հունվարի 9-ին ժամը 10.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել. քաղաքացու որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հունվարի 10-ին, ժամը 10.06-ին փրկարարները Կողբ գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերել են Ք. Մ.-ին:

 Անկախ

Բրիտանիայում գերեզմանատան ադմինիստրացիան խոտհնձիչի փոխարեն ոչխարներ է օգտագործել

o_847410Գրեզլի քաղաքի Սբ Երրորդության եկեղեցուն կից գերեզմանատան տնօրինությունը որոշել է խոտհնձիչի վրա տնտեսել. խոտը հնձելու փոխարեն   ոչխարներ են  արածեցրել: Հանգուցյալների հարազատներն,  իմանալով այդ մասին,  զայրացել են և  դեպքը վանդալիզմ որակել: Բանն այն է, որ ոչխարները ոչ միայն խոտն են արածել, այլև գերեզմաններին թողնված ծաղիկներն ու այլ իրեր: Գերեզմանատան ներկայացուցիչներն էլ ասում են, որ ոչխարները որպես խոտը հնձելու միջոց օգտագործելը լրիվ ավանդական ձև է  և, ամենակարևորը,  գերեզմանները լավ պահելու էժան միջոց:

Բայց  հանգուցյալնների բարեկամները նրանց հետ համակարծիք չեն: Իսկ եկեղեցու ներկայացուցիչները հայտնել են, որ համամիտ են ծխականների կարծիքի հետ, սակայն ոչինչ չեն կարող անել, քանի որ գերեզմանատան ադմինիստրացիան պարզապես խոտհնձիչի համար գումար չունի: