Օգոստոսի 16-ին Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմում էր ներկայացրել, որ ժամանման սրահում անհայտ պայմաններում կորցրել է ճամփորդական պայուսակը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ուսումնասիրելով օդանավակայանի ժամանման սրահի, մուտքերի և ավտոկանգառի տեսախցիկների տեսագրությունները` պարզել են, որ պայուսակը օդանավակայանի ժամանման սրահից գողացել է անհայտ անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Ավագ Դ.-ն, որը օրերս Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանից բերման է ենթարկվել գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է նախաքննություն:
Tag Archives: գողություն
Տեսախցիկն արձանագրել է 380.000 դրամ արժողությամբ հեծանիվը գողացողի դեմքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոքր տրակտորը գողացել էր մեծ եղբայրը
Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ին, 1958 թ. ծնված Ստյոպիկ Պ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1955 թ. ծնված Սերժիկ Պ.-ն, կոտրել է Նուռնուս գյուղում գտնվող իր առանձնատանը կից ավտոտնակի դռան փականը և գողացել փոքր տրակտոր, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ կենցաղային իրեր` պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:Նախաքննությունը շարունակվում է:
Տեսախցիկն արձանագրել է պլանշետի գողության պահը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բնակարանային գողության փորձ կատարողները նախկին և գործող ոստիկաններ էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գողություն «Հաղթանակ» զբոսայգու սրճարանից. գիշերային անկոչ հյուրերի հայտնաբերման աշխատանքներին մասնակցեցին նաև ոստիկանության վետերանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 22-ին, ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:
Ավտոմեքենան առևանգած և վթարի ենթարկած 14-ամյա պատանու նպատակը «մի քիչ քշել»-ն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լիկա մականունով տղայի հետ ոստիկանների հանդիպումը դարձյալ գողության գործով էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 15-ից 16-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 7 դեպքից բացահայտվել է 6-ը, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացման՝ 2, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել է 1991 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
«Նիվա»-ն փախցրել էր, բայց մասնատել չէր հասցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավտոմեքենան, որով փախուստի էին դիմել, հայտնաբերվեց
Հուլիսի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 2 անիվները, գազի բալոնը, ձայնարկիչը, 2 բջջային հեռախոսները և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան, որով փախուստի էին դիմել, պատկանում է 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը բերման է ենթարկվել բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Գոռ Ղ.-ի և 1963 թ. ծնված Դավիթ Ղ.-ի հետ: Վերջիններս նույնպես բերման են ենթարկվել բաժին:
«ՎԱԶ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
«Գողություն, որը կոչվում է … կողոպուտ» կամ` լուսադեմին Արգավանդում տեղի ունեցածի մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թե ինչպես գողություն կատարեցին քնած վարորդի ավտոմեքենայից
Թալանել էին Նորավանքի եկեղեցու գանձանակը
Բնակարանագողին ձերբակալեցին
Հունիսի 19-ին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1977 թ. ծնված Լիլյա Է.-ի բնակարանից ոսկեղեն և գումար են գողացել:
Ոստիկանները պարզել էին, որ օգտվելով տանտիրուհու բացակայությունից` խոհանոցի պատուհանը կոտրելով և մուտք գործելով բնակարան, գողացել են 20 դոլար, ոսկյա և արծաթյա զարդեր` պատճառելով մոտ 900.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Օրերս ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1968 թ. ծնված Մանվել Ղ.-ն:
Մանվել Ղ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Բնակարանագողը գրքի միջից 12.000 դոլար էր գողացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամապանակ գողացած կնոջը հայտնաբերեցին
Ապրիլի 28-ին, ժամը 22.00-ին, 1952 թ. ծնված Աշոտ Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտ ոմն Ռիմա գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և իր բազմազավակության մշտական տոմսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռիման 1977 թ. ծնված Ռիմա Շ.-ն է, որը ներկայացել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Գողացել է զոքանչի հեռախոսը
Հունիսի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Տաշիր քաղաքի Ջահուկյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռադիկ Ծ.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս:
Պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ռադիկ Ծ.-ն հյուրընկալվելով կնոջ մոր տանը` գողացել է նրա բջջային հեռախոսը:
Վնասի չափը պարզվում է:
Հեռախոսն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Գիշերային բնակարանագողեր և արթնացած տանտիրուհիներ
Ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ գիշերը, ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հ.-ին, որը գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձել է ներս մտնել, սակայն տեսնելով իրեն` դիմել է փախուստի, որի ընթացքում գետին է գցել ձեռքին եղած բջջային հեռախոսը:
Հեռախոսն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 23-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1966 թ. ծնված Անահիտ Կ.-ի տուն գող է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, հարևանը` 1959 թ. ծնված Համլետ Թ.-ն, գողություն կատարելու նպատակով իրենց տան պատուհանը հրելով` մտել է բնակարան, սակայն նկատելով իրեն` պատուհանից դիմել է փախուստի:
Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Համլետ Թ.-ն Անահիտ Կ.-ի բնակարանից բացահայտ հափշտակել է 200.000 դրամ:
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 23-ին, ժամը 10.30-ին, Համլետ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Համլետ Թ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:


