Ռուս օլիմպիական դահուկորդուհին այլևս չի կարողանա քայլել

skiier Maria KomissarovaԱյսօր պարզ է դարձել, որ Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ պատահարից հետո հոսպիտալացված ռուս դահուկորդուհին երբեք չի կարողանա քայլել:

23-ամյա Մարիա Կոմիսարովան Սոչիում դահուկավազքի մարզումների ժամանակ մեջքի վնասվածք ստանալու պատճառով այժմ գտնվում է գերմանական կլինիկաներից մեկում:

skiier Maria Komissarova2Ռուսաստանի ազատ սպորտաձևերի ֆեդերացիան այսօր հաստատել է, որ Կոմիսարովան ընդմիշտ պարալիզացված է:

Անցած ամիս ազատ ոճի դահուկորդուհին Instagram կայքում գրել էր, որ չի զգում գոտկատեղից ներքև հատվածը՝ ավելացնելով, որ մի օր անպայման կքայլի:

Կոմիսարովան ևս 10 շաբաթ կմնա գերմանական կլինիկայում և կսովորի հարմարվել իր վիճակին, որից հետո երկարատև բուժման և վերականգնողական գործընթաց կանցնի:

 

Հայաստանի դահուկավազորդների երկրորդ փորձությունը ձմեռային օլիմպիական խաղերում

դահոևկավազք1908222_520369268082955_1717504109_nՍոչիում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերում այսօր երկրորդ անգամ մրցելույթ կունենան Հայաստանի դահուկավազորդները:

15 կմ դասական ոճով դահուկավազքում հայտավորվածներից առաջինը մեկնարկեց Սերգեյ Միքայելյանը:  Արթուր Եղոյանը մեկնարկի դուրս կգա 76-րդը:

Մրցմանը մասնակցում է 92 դահուկավազորդ:

Անկախ

 

Աշոցքցի Սերգեյ Միքայելյանը և գյումրեցի Կատյա Գալստյանը դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր,հիվանդանոցԾաղկաձորում պայքարը սկսեցին դահուկավազքի Հայաստանի առաջնության մասնակիցները:

Տղամարդկանց 15 կմ և կանանց 10 կմ ազատ ոճով դահուկավազքերում հավասարը չունեցան աշոցքցի Սերգեյ Միքայելյանը և գյումրեցի Կատյա Գալստյանը: