Հայ արվեստագետը լուսանկարների ցուցահանդես է բացել Դիարբեքիրում

diyarbakir  Հայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտիչյանը Դիրարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում ներկայացրել է իր «Տեղ չունեցող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Միջացառմանը մասնակցել են Գազիանթեփից (Այնթափ) և Քահրամանմարաշից (Մարաշ) ԱՄՆ-ը գաղթաց հայեր և մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ: Ցուցահանդեսի հեղինակը նպատակ է ունեցել ներկաներին տանելու դեպի հիշողությունների գիրկը: Սիլվինա Տեր-Մկրտչյանը, նշելով, որ ցուցահանդեսի համար Դիարբեքիրը ամենաազդեցիկ վայրերից մեկն է, ասել է. «Ես իմ ցուցահանդեսի միջոցով ուզում եմ մարդկանց տանել դեպի հիշողություններ և այսպիսով միավորելով նրանց զգացումները՝ օգնել, որպեսզի նայեն դեպի միասնական ապագա»:

Ցուցահանդեսը, որի ընթացքում լուսանկարներից բացի կներկայացվեն նաև տեսապատկերներ, այցելուների համար բաց կլինի մոտ մեկ ամիս:

 Անկախ

Դիարբեքիրի հայկական եկեղեցին հոգևոր սպասավորի կարիք ունի

Կիրակոս հայկական եկեղեցիԵրեք տարի առաջ 32 տարի ընդմիջումից հետո հավատացյալների առաջ նորից իր դռները բացած Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին քահանայի կարիք ունի: Եկեղեցու խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը նշել է, որ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցում հոգևոր սպասավոր չկա, այդ պատճառով էլ այնտեղ մշտապես պատարագներ չեն մատուցվում: Հայտնի է, որ եկեղեցին այս հարցով դիմել է Պոլսո Հայոց պատրիարքարանին, սակայն ստացված պատասխանի համաձայն պատրիարքարանը բավարար թվող հոգևոր սպասավորներ չունի, այդ պատճառով էլ չի կարողանում Սուրբ Կիրակոս եկեղեցի քահանա ուղարկել:

Անկախ

Դիարբեքիրում պայթեցվել է իշխող ԱԶ կուսակցության գրասենյակը

Դիարբեքիր,ԱԶ ,գրասենյակ,ռումբ  Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ Դիարբեքիր քաղաքում Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գրասենյակի շենքի վրա ռումբ է նետվել: Տեղեկության համաձայն՝ երեկ երեկոյան ժամը 22:00-ին 4 անհայտ անձի գործողությունների հետևանքով շենքից ոչ հեռու գտնվող խանութների մոտ ռումբեր են պայթեցվել: Դեպքի վայրում ոստիկանության կողմից աշխատանքներ են իրականացվում: