Ավտոպատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին

ավտոպատահար

Հունվարի 12-ին, ժամը 08.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ի մոտակայքում, «Լադա 110» մակնիշի 88ՕՍ004 պ/հ (վարորդ՝ Հ. Վ. ծնվ. 1976թ.) ավտոմեքենան բախվել է Վոլկսվագեն» մակնիշի 91ՕD009 պ/հ (վարորդ՝ Հ. Խ. ծնվ. 1983թ.) և «Մերսեդես» մակնիշի 76AԼ777 պ/հ (վարորդ՝ Ա. Գ. ծնվ.1984թ.) ավտոմեքենաներին, ինչից՝ «մերսեդես»-ի ուղևոր Ա. Ս.-ը (1951թ.), «Լադա»-ի վարորդ Հ.Խ.-ը և ուղևոր Մ. Մ.-ը (ծնվ. 1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին

ավտոպատահարՀունվարի 7-ին, ժամը 22.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ` 41-ամյա Բուրաստան Հ.-ն և 47-ամյա Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 34-ամյա Լուիզա Ն.-ն, տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ