Թուրքիայում Էգեյան ծովի ափերին հերթական անգամ սիրիացի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, միայն 4 հոգու է հաջողվել փրկել խեղդվելուց: Հայտնի է, որ սիրիացի փախստականները մտադիր էին անցնել Հունաստան:
Tag Archives: Էգեյան ծով
Թուրքիայում Էգեյան ծովից 26 փախստական է դուրս բերվել
Թուրքիայում Էգեյան ծովի ափերին գտնվող Օզդերեի շրջանում փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 26 փախստականի, որոնցից 2-ը՝ կին: Հայտնի է, որ նրանք փորձել են անցնել ծովը փչած ռետինե նավակով: Փախստականներից 4-ը եղել են Սիրիայից, 11-ը Էրիթրեայից, մյուսները Պաղեստինից: Նրանց հանձնել են ոստիկանությանը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014 թվականին Էգեյան ծովից դուրս են հանվել 927 փախստական, ինչպես նաև ձերբակալվել է թրաֆիքինգով զբաղվող 14 մարդ:
Էգեյան ծովում կրկին սիրիացի փախստականներով շոգենավ է խորտակվել
Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ Էգեյան ծովում շոգենավ է խորտակվել, որի ուղևորները սիրիացի փախստականներ են եղել: Աղետի հետևանքով 10 մարդ է զոհվել, 27-ին հաջողվել է փրկվել: Նշենք, որ սա արդեն երկրորդ նման դեպքն է: Նոյեմբեր ամսին Էգեյան ծովում ևս մեկ շոգենավ էր ջրի տակ անցել և կրկին տուժողները սիրիացի փախստականներն էին: Այն ժամանակ մահացել էր 7 սիրիացի:
