Ալիևը ոչ մի դեպքում պատերազմ չի սկսի. Էդիկ Բաղդասարյան

Aliev

“Հետք” էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ես մի անգամ էլ եմ ասել, Ալիեւը պատերազմ չի սկսի: Չի սկսի, որովհետեւ միայն պատերազմի դեպքում նա կարող է կորցնել իշխանությունը: Նրա իշխանությանը այս վիճակում ոչինչ չի սպառնում: Արեւմուտքի համար նա լավ գործընկեր է: Ինչքան էլ տարբեր առիթներով քննադատեն Արեւմուտքում, միեւնույն է` Ալիեւը լավագույն տարբերակն է նրանց համար: Մենք մեր երկիրը պիտի շուտափույթ կարգի բերենք, այլընտրանք չունենք: Պետական բոլոր օղակները կաթվածահար են, այս վիճակում ինքներս մեզ կոչնչացնենք”:

 

Անկախ

«Վարչապետը ստում է». Էդիկ Բաղդասարյան

10254037_914497958566204_7747562947257473458_n

«Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողների հետ հանդիպմանն ասել է, որ երկու ամիս է` չենք կարողանում պարզել, թե ով է «Նաիրիտի» սեփականատերը: Վարչապետը ստում է, եթե նույնիսկ մինչեւ հիմա չգիտի, թող «Հետքի» հետաքննությունների բաժնում կարդա «Նաիրիտի» մասին հոդվածները եւ իմանա սեփականատիրոջ անունը եւ բազմաթիվ այլ օգտակար տեղեկություններ:

Եթե ուզում է ավելին իմանալ, թող դիմի գլխավոր դատախազին, որ կալանավորեն նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին եւ Միջպետական բանկի Հայաաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանին: Վարչապետը եթե ուզում է, որ բացի իրենից հանրությունն էլ իմանա, թե ինչ է կատարվել «Նաիրիտի» հետ, թող Հանրային հեռուստատեսությամբ «Հետաքննող լրագրողներին» տրամադրի մեկ ժամ եթեր, որ հանրությանը տեղեկացնենք այդ հանցագործությունների մասին, որոնք կատարել են պաշտոնյաները եւ մնացել անպատիժ:

«Նաիրիտի» մասին նյութերը հավաքված են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, որը գործը կարճել է, եւ Վլադիմիր Գասպարյանն այդպիսով դարձել է նաեւ հանցակից «Նաիրիտի» մախինացիաներին:

Հովիկ Աբրահամյանը քրեական գործերի նյութերը կարող է վերցնել ու ծանոթանալ: Այնպես որ, հերթական անգամ մի խաբեք ժողովրդին»:

 

Անկախ

«Էդվարդ Նալբանդյանն էլ ընդամենը դիահերձարանի տնօրեն է». Էդիկ Բաղադասարյան

g_image

“Հետք” էլեկտրոնային կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Այս սահմանային միջադեպերը թողել ենք միայն մեր զինվորների վրա: Պաշտպանության նախարարությանը 18-20 տարեկան զինվորներով դեմ ենք տվել աշխարհին՝ դիմակայելու համար: Արտգործնախարարությունը, որ հիմա պետք է գնդակոծեր միջազգային բոլոր կառույցները, լուռ է, մեռած կառույց, դիահերձարան: Էդվարդ Նալբանդյանն էլ ընդամենը դիահերձարանի տնօրեն է: Պետական բոլոր պաշտոնյաներն էլ զբաղված են միայն իրենց բիզնեսով, այսինքն փող աշխատելով”:

 

Անկախ

Էդիկ Բաղդասարյանը հիշում է 1992-ի մարտը և ռազմադաշտը

101341010720065754747325n

Լրագրող, «Հետք» էլեկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս տարվա մարտը շատ նման էր 1992-ի մարտին: Եթե այս առատ ձյունը չլիներ, երեւի չէի գրի այս մասին:

Մի քանի օր տեղացող ձյան պատճառով մի քանի անգամ հետաձգվել էր հարձակումը: Տհաճ օր էր, զոհերը շատ շատ էին, Աշոտի տղերքն էին հիմնականում, ամբողջ գիշեր կրակոցներ էինք լսում: Մի քանի անգամ հրամանատարին՝ Ֆելիքս Ղզողլյանին, խնդրեցինք մեզ ուղարկի այդ ուղղությամբ, բայց նա մերժում էր, որովհետեւ ինչպես հետո պարզվեց առավոտյան մեր ուղղությունով պետք է մտնեինք Սրխավենդ: Չնայած գյուղը գրավել էինք, բայց ոչ ոք չէր ուզում առաջ գնալ: Չէ, զոհվելուց չէին վախենում՝ հոգնել էին: Այդ տարածքում մի քանի տասնյակ զոհեր էինք տվել: Ամարասի Արթուրն էլ էր այդտեղ ԲՄՊ-ով ականի վրա պայթել: Գործողությունները մի քանի ուղղություններով էր եւ բոլոր ուղղություններով չէր, որ հաջողության էինք հասել:
Կիչանի աղբյուրը նշանառության տակ էր ու այնտեղից ջուր բերելը վտանգավոր էր: Մի քանի օր ձնաջուր էինք խմում: Տիգրան էլ տներից մեկից մի բալոն դոշաբ էր գտել ու դրանով մեզ «պաղպաղակ» սարքել: Ձյունը դոշաբով կերանք ու բոլորս այդ օրը դրսերում զուգարաններ էինք փնտրում: Հերթապահության կանգնածների բախտները բերել էր, երբ վերադարձան «պաղպաղակի» վտանգավոր լինելն արդեն բացահայտված էր:

Սրխավենդի մարտի մասին մի օր կհանեմ գրառումներս, հարձակումը սկսելուց որոշ ժամանակ հետո ընկերներիցս մեկի հետ հայտնվել էինք գյուղի ծայրի առաջին տան մեջ ու դարձել թիրախ, իսկ տղաները հասցրել էին տունը վառել…

Մի քանի անքուն գիշերներից, խրամատներում օրերով կանգնելուց հետո մտել էինք ադրբեջանական Սրխավենդ գյուղը: Ադրբեջանցիները սկսեցին նահանջել, ու նահանջը խուճապ էր դարձել. նրանք, դիրք ու բարձունք թողած, փախչում էին: Սրխավենդում դիմադրությունն ուժեղ էր, բայց դրանից հետո խուճապ սկսվեց ու ադրբեջանցիներն ամեն ինչ թողած փախչում էին: Այդ չափի զինամթերք մեկ էլ Խոջալուում էինք վերցրել: Պարզվեց Սրխավենդը ռազմակայան էր: Մարտի ելքը որոշված էր, բայց հրաման կար առաջ գնալ: Առաջ գնալ, դիրքավորվել: Մտածում էինք՝ ինչպես պետք է առաջ գնայինք: Հոգնած էինք ու ոչ ոք չէր ուզում առաջ գնալ: Առանց մարտի առաջ գնալը տհաճ է, ձյուն էր, ծանրացած կոշիկներ, թաց շորեր: Քայլել, առաջ գնալ, քո քայլելու տեւողությունը կախված է թշնամու նահանջի, խուճապի չափից:
-Էս ինչքան են փախել սրանք,- քթի տակ փնփնթաց Հովսեփը:
-Հա, գոնե էն դիմացի բարձունքին կանգնեին, հարմար էլ դիրք է,- նայելով հեռվում երեւացող բարձունքին՝ շարունակեց Գագոն:

Դիմացի բարձունք հասանք երկու ժամ հետո, ստորոտում գյուղ էր, որից հետո դաշտավայրն էր: Հեռվում նշմարվող ճանապարհին երեւում էին գյուղը լքող բեռնատարները: Մենք շարունակում ենք քայլել, հրամանն այդպիսին էր: Քայլում էինք դեպի դաշտավայրի բերանին կանգնած գյուղ: Հետո հիշեցի որ այդ օր մարտի 12-ն էր: Գիշերն անցկացրինք մի տան մեջ՝ գետնին փռված, վառարանի կողքին: Խաղաղված ու անտարբեր հայացքով իրար էինք նայում: Տղերքը մի հնդկահավ էին խփել ու փետրահան էին անում դրսում: Ես ու Հրայրը ոտքներս վառարանին կպցրած քնել էինք մի քանի ժամ: Հաջորդ օրը զինամթերքով բարձած տրակտորը բրդելուց ողնաշարիս դիսկերը տեղահան եղան, դա, իհարկե, հետո իմացա: Զինամթերքը հասցրինք Մարտունի, որտեղ տեղակայված էր մեր 17-հոգանոց ջոկատը»:

 

Անկախ