ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը ընտանիքի միջազգային օրվա առթիվ

ban_ki-moon_portraitՏոնելով այս տարվա Ընտանիքների միջազգային օրը՝ մենք ճանաչում ենք ընտանիքների ներդրած նշանակալի ավանդը ՄԱԿ-ի առաքելությունը խթանելու գործում:

Ապահովելով իր անդամներին տնտեսական և զգացմունքային աջակցությամբ ընտանիքները կարող են մեծացնել գործուն, հոգատար քաղաքացիներ՝ ովքեր կապրեն  ընդհանուր շահի համար: Ամուր, բարգավաճ ընտանիքները, անկախ ձևաչափից, կարող են օգնել՝ նվազեցնելու աղքատությունը, ապահովելու  մայրերի բարեկեցությունը, խթանելու գենդերային հավասարությունը և պաշտպանելու մարդու իրավունքները:

Աջակցությունը ընտանիքներին շատ կարևոր է նրանց ամբողջ ներուժն իրականացնելու համար: Սա նշանակում է նրանց վերածել զարգացման քաղաքականությունների, հաշվի առնել նրանց պայմանները հակամարտություններին անդրադառնալիս և խթանել բոլոր ընտանիքների հանդեպ հավասար վերաբերմունք՝ անկախ նրանց կառուցվածքից: Քանի որ մենք ձգտում ենք ունենալ ավելի կայուն ապագա, հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին, ձևավորել զարգացման նոր օրակարգ և պայքարել կլիմայի փոփոխության դեմ, եկեք համախմբենք աշխարհի բոլոր ընտանիքները:

Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ եկեք ձգտենք  ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարևոր օղակները, որոնք կան  յուրաքանչյուր հասարակությունում, այնպես, որ կարողանանք հասնել ավելի մեծ առաջընթացի՝ որպես մեկ մարդկային ընտանիք:

***

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թ․-ը Հայաստանում  հռչակել է Ընտանիքի տարի՝ մեկ անգամ ևս շեշտելով կառավարության հանձնառությունը ընտանիքների նկատմամբ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վստահ է, որ ընտանիքի բարեկեցությունն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար և որ խտրականությունից ու ընտանեկան բռնությունից զերծ ընտանիքներն ավելի առողջ են, ամուր և ապահով:

Հայացք Հայաստանի ընտանիքներին

EntaniqԳնալով ավելի ուշ են ամուսնանում. Հայաստանում ամուսնանում են ավելի ու ավելի ուշ. եթե 2001 թ.-ին ամուսնական միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, իսկ տղամարդկանց համար՝ 28.8:

Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում ավելի շատ․ 2013 թ․-ին 2012 թ․ համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 3.7 տոկոսով, իսկ ամուսնալությունների թիվն աճել է 15.6 տոկոսով: Այսպիսով, հինգ ամուսնությանը բաժին է ընկնում մոտ մեկ ամուսնալուծություն:

Հայկական համբերատարությու՞ն․ ամուսնալուծությունների գրեթե մեկ/երրորդը տեղի է ունենում 20 և ավելի տարվա համատեղ կյանքից հետո:

Որ ամուսնացել ենք, ուրեմն երեխա ենք ունենալու․ մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմում է 25.5:

Երեխաներ՝ շատ ուզում են, քիչ ունենում. Հայաստանյան ընտանիքներն իդեալական են համարում 2-3 երեխա ունենալը, մինչդեռ հիմնականում ունենում են 1-2-ը, ծնելիության գումարային գործակիցն էլ կազմում է 1.58: 

Նախընտրում են տղա երեխա ունենալ . Մեր ընտանիքները միջինը վեց անգամ ավելիշատ ուզում են ունենալ տղա, քան աղջիկ, և դրա արդյունքում տեղ գտած հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1400 աղջիկ: Այդուհանդերձ, արդեն ծնված երեխան, անկախ սեռից, ստանում է միևնույն խնամքը՝ առանց խտրականության։

Նախընտրած անունները. աղջիկներ՝ Նարե, Մարի, Մանե. տղաներ՝ Դավիթ, Նարեկ, Գոռ։

 Անպտղություն. անպտղության ցուցանիշը Հայաստանում բարձր է՝  16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց զույգից մեկը չի կարողանում երեխա ունենալ:

Բռնություն. Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը զուգընկերոջ կողմից ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության:

Միասին ենք. երեխաների թվին, երեխայի դաստիարակությանը, կրթությանը, ինչպես նաև ամուսիններին վերաբերող որոշումների մեծամասնությունը (մինչև 81%) համատեղ կայացնում են ամուսինները: Նույնը վերաբերում է հղիության ընդհատման որոշումներին:

Բոլորս միասին ենք․ երեխայի ամուսնության հետ կապված որոշումների կայացման ընքացքում հաշվի են առնվում ընտանիքի բոլոր անդամների կարծիքները: Ընտանիքում նույն կերպ են վարվում նաև ընտանիքին վերաբերող այլ կարևոր հարցերում:

ղբյուրներ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ