Ուկրաինայում նախագահ ընտրելու են 5 տարով

539Ուկրաինայում մայիսի 25-ին նախագահի արտահերթ ընտրություններ են լինելու: Նախագահ է ընտրվելու 5 տարի ժամկետով: Համապատասխան որոշում է կայացրել Ուկրաինայի Սահմանադրական դատարանը:

«Նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով, անկախ նրանից, թե ընտրություններն արտահերթ են թե` հերթական»,-ասվում է Սամանադրական դատարանի որոշման մեջ:

Անկախ

Եգիպտոսի նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու

KՄայիսին Եգիպտոսում սպասվող նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը առաջադրել է երկու թեկնածու: Այս մասին հայտարարել է Նախագահական ընտրությունների եգիպտական կոմիտեն: Վերջինս հայտնել է, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտված է և արդյունքում ունեն երկու թեկնածու՝ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսին, որը մասնակցել էր նախագահ Մուհամադ Մուրսիի իշխանազրկմանը և եգիպտական խորհրդարանի նախկին անդամ Համդին Սաբահին: Աս Սիսին իր թեկնածության օգտին հավաքել է 188 հազար ստորագրություն, իսկ Սաբահին՝ 31 հազար: Թեկնածուների պաշտոնական ցուցակը կհրապարակվի մայիսի 2-ին: Ընտրությունները կանցկացվեն մայիսի 26-27-ին:

Անկախ

Կիմ Չեն-Ին վերընտրվել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում

Kim Jong-Un - ballotԿիմ Չեն-Ինը վերընտրվել է որպես Հյուսիսային Կորեայի առաջնորդ:

Նախօրոք կանխորոշված ընտրություններում, որտեղ բացի Կիմից ոչ ոքի թույլատրված չէր առաջադրվել, երկրի Գերագույն ժողովրդական խորհուրդը նրան վերահաստատել է Ազգային պաշտպանության հանձնաժողովի առաջին նախագահի պաշտոնում:

Պետական հսկողության տակ գտնվող Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը ընտրությունը բնորոշել է որպես երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած տոն՝ նկարագրելով, թե խորհրդարանը ինչպես է ուրախացել, արդյունքների հայտարարման ընթացքում:

Անցած ամիս հյուսիսային կորեացիները քվեարկել են կանխորոշված ընտրություններում, որտեղ բոլոր թեկնածուները կողմ էին հանդես եկել:

Անկախ

Թուրքիայի նոր նախագահը կարող է ընտրվել առաջին փուլում. Էրդողանի խորհրդական

turkԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի քաղաքական խորհրդական Յալչըն Աքդողանը հայտարարել է, որ նոր նախագահը կարող է ընտրվել ընտրությունների առաջին փուլում: Այս մասին հաղորդում է «Հաբեր 7»-ը: Նրա խոսքերով՝ ԱԶ կուսակցությունը նախագահի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի: Ըստ Աքդողանի՝ իրենց թեկնածուն կընտրվի առաջին փուլում՝ մեխանիկորեն հերքելով երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը: «ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը վստահում է իշխող կուսակցությանը, և դա դրականորեն կանդրադառնա նախագահական ընտրությունների վրա»,-նշել է Աքդողանը:

Անկախ

Ճապոնուհիները սեքս- գործադուլ են արել

Tokyo gubernatorial electionՃապոնիայի բնակչուհիները դժգոհ են Տոկիոյի նոր նահանգապետից ու դրա համա սեքս-գործադուլ են կազմակերպել: Նման կերպ են որոշել վրեժ լուծել Յոիթի Մասուձոեի համար քվեարկած տղամարդկանցից:  Առողջապահության, աշխատանքի ու բարեկեցության նախկին նախարարը դեռևս 1989-ին հայտարարել էր, որ կանայք կառավարությունում տեղ չունեն:

Իր դիրքորոշումը նա բացատրել է այն բանով, որ իբր կրիտիկական օրերին կանայք կարող են ոչ ադեկվատ լինել: Բնականաբար, այդ հայտարարությունը նա արել է տղամարդկանց ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ, ինչը բուռն վրդովմունք է առաջացրել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում:”Կանայք դաշտանի շրջանում դառնում են անորմալ: Այդ ժամանակ նրանց չի կարելիկարևորագույն որոշումներ վստահել, ասենք` պատերազմ սկսել, թե ոչ”:

Ընտրություններից առաջ “թվիթերում” քարոզարշավ է սկսվել նրա դեմ` “Մուսուձոեին ձայն տված տղամարդկանց սեքսում մերժելու կանանց ասոցիացիայի” կողմից: Այդ ակցիային նախորդ շաբաթ միացել են մի քանի հազար կանայք:  Ակցիայի անանուն կազմակերպիչները գրել են.”Մենք դեմ ենք Մսուձոեին ընտրվելուն, որը կանանց նկատմամբ  իրեն թույլ է տալիս  այդիսի վիրավորական արտահայտություններ անել”:

Մեկ ուրիշ խումբ էլ կայք է թողարկել, որտեղ ներկայացված միջնորդագիրը ստորագրել է գրեթե 3000 օգտատեր: Նրանք գրում են.”Մասուձոեն կանանց թշնամին է: Նա չի սիրում Ճապոնիան: Նա միայն ինքն իրեն է սիրում”:

Սակայն այդ ամենը չխանգարեց, որ Մասուձոեն երեկ հաղթի ընտրություններում: Բարձր պաշտոնի համար 16 թեկնածու էր առաջադրվել: Ճապոնիայի կառավարող կուսակցությունը պաշտպանել էր 65-ամյա Մասուձոեի թեկնածությունը: Նախնական հաշվարկով, նա հավաքել է 2 մլն ձայն (30%), ինչն էականորեն ավելի էր մրցակիցների  ձայներից: Ի դեպ, կանայք ձայն չեն տվել:

Մասուձոեն հանդիպել է լրագրողներին ու իր կողմնակիցներին և խոստացել”Տոկիոն թիվ մեկ քաղաք դարձնել աշխարհում”: Նրան ողջունել է նաև վարչապետ Սինձո Աբեն:

Անկախ