Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` օրերս ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զինամթերք է թողել Արագածավան գյուղի Այգեգործների գրասենյակի նստավայրի մոտ` ջրատարի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր 14 նռնակ` պայթուցիչներով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Tag Archives: Թալին
Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13 – ին` ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց :
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաերթ հետընթաց կատարելիս. հետիոտնը մահացել է
Հոկտեմբերի 27-ին, ժամը 19.35-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1938 թ. ծնված Երվանդ Եղիազարյանը` հայտնելով, որ բակում խոտի դեզից վայր է ընկել:
Ժամը 20.45-ին Եղիազարյանը հիվանդանոցում մահացել է:
Նույն օրը, ժամը 21.00-ին, 1968 թ. ծնված Ավետիս Ա.-ն մեղայականով ներկայացել է բաժին և հաղորդում տվել, որ ժամը 18.00-ի սահմաններում Արտենի գյուղի Խանջյան փողոցում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երվանդ Եղիազարյանին:
Կատարվում է քննություն: