Թայվանում գազի արտահոսքի պայթյունից 20 մարդ է զոհվել

1-390x290Թայվանի Գաոսյուն քաղաքում գազի պայթյունից 20 մարդ է մահացել, 270-ն էլ վիրավորվել են, հաղորդում է  ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Ինչպես կառավարության ղեկավար Ցզյան Իհուան է հաղորդել, գազի արտահոսքից կոյուղու համակարգում 5 պայթյուն է եղել: Մոտակա շրջաններից բնակիչներին տարհանել են ու տեղավորել դպրոցների շենքերում:

Պայթյունի ալիքից մեքենաներ են շրջվել, ծառեր ջարդվել: Բացի այդ, ճանապարհի մեջտեղում փոսեր են գոյացել:

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ազգայնացնել շուրջ 300 կղզի

i (2)Ճապոնիայի կառավարությունը մտադիր է 280տեր չունեցող կղզիներ ազգայնացնել, որոնք գտնվում են իր տարածքային ջրերի սահմաններում ու տնտեսական բացառիկ գոտում:

Մոտ ժամանակներում իշխանությունները պլանավորում են ստուգել դրանց պատկանելությունը: Դրանից հետո հայտնի կդառնան ազգայնացման ենթակա կղզիների իրական թիվն ու գտնվելու վայրը:

Նախնական տվյալներով,կազգայնացվեն ցամաքի 280 կտորներ: Դրանցից մի քանիսը  հնարավոր է Ճապոնիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ վիճարկման նյութ դառնան, ինչպես 2012-ին եղավ Չինաստանի հետ` կապված Սենկակու արշիպելագի ազգայնացման հետ:

Ճապոնիան ազգայնացրել է Հարավ-չինական ծովի անմարդաբնակ կղզիները, սակայն Չինաստանն ու Թայվանը մինչ օրս իրենց իրավունքներն են ներկայացնում այդ տարածքի նկատմամբ, որտեղ հայտնաբերվել են օգտակար հանածոներ:

Թայվանում հյուղարկավորությունների ժամանակ կանանց նվագախումբ է հրավիրվում մահացածի համար նվագելու նպատակով (տեսանյութ)

Թայվան, հյուղարկավորություն, կանանց նվագախումբ,մահացած   Թայվանում ընտանիքները իրենց հարազատներին վերջին հրաժեշտ տալու այլ մոտեցում են ցուցաբերում՝ հյուղարկավորության ժամանակ կանանց նվագախումբ վարձելով:

Նվագախմբի անդամները միանման համազգեստով քայլում և նվագում են մահացած մարդու շուրջ:

Ծառայությունը տևում է երկուսից երեք ժամ, և ութ անդամից բաղկացած խմբի անդամներից յուրաքանչյուրի համար վճարվում է 44 դոլար, իսկ ավելի երկար արարողությունների համար ավելի շատ:

Սա առաջին դեպքը չէ, որ Թայվանը զարմացրել է հյուղարկավորությունների ժամանակ իրականացվող գործողություններով:

Թայվան, հյուղարկավորություն, կանանց նվագախումբ,մահացած   Երբեմն մերկապարուհիներ են հրավիրվում մահացածի համար պարելու նպատակով:

Ոմանք թայվանական ֆենոմենը սկանդալային են համարում, սակայն շատերի համար սա սգո արարողության կարևոր մասն է հանդիսանում և կատարյալ ձև է իրենց սիրելիներին ժպիտով ճանապարհելու համար: