Արմեն Հովհաննիսյանին հետմահու թոշակ են նշանակել

արմեն հովհաննիսյանՀունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու թոշակ են նշանակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենի հորեղբայրը` Հաբեթ Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան  զինկոմիսարիատից զանգեցին ու կանչեցին: Հիմա էդ թղթաբանությամբ ենք զբաղված»,- ասաց հորեղբայրը: Պարզ չէ, թե որքան գումար են ստանալու Արմենի ծնողները. «Գումարի չափի համար բան չեն ասել: Թղթաբանությունն ավարտենք, կերևա արդեն: Պիտի մահվան թուղթը հանենք, տանենք զինկոմիսարիատ»,- ասաց նա։

Հաբեթ Հովհաննիսյանը պատմեց, որ Արմենի հուղարկավորությանը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը գումարտակի հրամանատարի միջոցով 1 մլն դրամ էր փոխանցել: «500 հազար դրամ էլ զորամասի հրամանատար, գնդապետ Էդվարդ Ասրյանն է տվել»,- ասաց նա:

Շարունակություը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ամերիկայում ոստիկանները գումար են աշխատել “սեպտեմբերի 11-ի” համախտանիշի վրա

o_875722Ամերիկայում շորթողների ավազակախումբ է ձերբակալվել: Հարյուրից ավելի ոստիկաններ ու հրշեջներ, որոնք մասնակցել են  սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքները վերացնելու գործընթացին, որոշել  են գումար աշխատել` սթրեսի ֆոնին հոգեկան խանգարում ձևացնելով:

Մեքենայությունների սխեման մշակվել է նյույորքյան ոստիկանության ստորին շերտերում ու առանց   խաթարման աշխատել 26 տարի, որից վերջին 12 տարում` լրիվ թափով: Դրա համար առիթ դարձան սեպտեմբերի 11-ը դեպքերը:

Ձերբակալվածների մեջ 72 պաշտոնաթող  ոստիկան է ու նախկին 8 հրշեջ, որոնք համարյա պատվավոր աշխատակիցներ են համարվել, քանի որ մասնակցել են ահաբեկչության հետևանքների վերացման աշխատանքներին: Հոգեբանական ծանր տրավմաների վրա էլ, որ իբր ստացել են այն ժամանակվա ցնցումներից, հիմնվել է  կեղծարարության մեխանիզմը: Նախկին ոստիկանները ձևացնելով, որ խանգարում ունեն, պաշտոնից հեռանալու խնդրանք են ներկայացրել, այդպիսով` իրենց համար շատ կարգին նպաստ ապահովել` տարեկան 30-50 հազար դոլար: Ընդհանուր վնասը կազմում է համարյա 400 մլն դոլար:

Ժամանակի ընթացքում խաբեբաները, կորցնելով զգոնությունը  անգամ հայտնվել են հեռուստալուրերում: Դատախազներին հատկապես ապշեցրել է նրանց ցինիզմը:

Խափեության կազմակերպիչները 4-ն են: իրենց ժամանակին վաստակավոր աշխատակիցներ` ԿՎՀ-ի 83-ամյա նախկին գործակալ ու նախկին դատախազ, թոշակի գծով խորհրդատու (նա գրեթե 90 տարեկան է): Մեկը դետեկտիվների արհմիության գործիչ է, իսկ մյուսը` նախկին ոստիկան: Վերջինս շատ լավ  գիտակ է, թե ինչպես է գործում  համակարգն ու  այդ գործում “նորելուկներին’ սովորեցրել է, թե ինչպես կարելի է  մեքենայությունների գնալ: Այդ հեռախոսազրույցների ձայնագրությունները նույնպես քննիչների մոտ են: Նրանց սովորեցրել են, թե ինչպես կարող են բժշկական հանձնաժողովի մոտ ձևացնել խանգարում:

Ընդհանուր առմամբ այս գործում շուրջ 1000 կասկածյալ կա: Մոտ ժամանակներում սպասվում է, որ 50 մարդ կձերբակալվի: