Ուժեղ կարկուտ Իջևան քաղաքում

Կարկուտը վնասել է միջհամայնքային ավտոճանապարհըՀուլիսի 6-ին, ժամը 18.05-ին ՀՀ ԱԻՆ «ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏ» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.07-ից մինչև 16.15-ն ընկած ժամանակահատվածում Իջևան քաղաքում տեղացել է ուժեղ կարկուտ (մոտ 30 մմ):

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Իջևանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը

96994Հունիսի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջևան քաղաքի բնակիչ Գ.-ն և հայտնել, որ հարևանը խեղդամահ է արել կնոջը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը19.55-ի սահմաններում, 1951 թ. ծնված Ռադիկ Գ.-ն իրենց տան ննջասենյակում խեղդամահ է արել կնոջը` 1952 թ. ծնված Ջուլիետա Եղիշյանին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ռադիկ Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Անկախ

Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան`երեկ N զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Սեյրան Օհանյան10.05.2014թ. N զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր` մայիսի 11-ին, վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել դեպքի վայր:  Այնուհետև պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում  ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Նախարարին են  ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ և հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:

 

 

 

 

 

Հրդեհ` Իջևանի շուկայում

Հրդեհ Ապրիլի 22-ին, ժամը 06.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի շուկայում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Ա.-ին պատկանող գործող սննդի կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.44-ին, մարվել՝ 07.10-ին: Այրվել է կրպակն ամբողջությամբ՝ 15 քմ և մասնակի ջերմահարվել հարևան երկու կրպակների պատերը:

Սպանության փորձ հյուրանոցային համալիրի մոտ. ոստիկանության ծառայողների լայնածավալ միջոցառումները շարունակվում են

 ԱշոտԱպրիլի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ և մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների և դեռևս չպարզված ուղևորների հետ միասին, դիմել է փախուստի:
Դեպքի վայրի զննության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի 4 և «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճ` հայտարարելով, որ 7.62 մմ տրամաչափի 4 պարկուճներն իր կողմից են արձակվել, իսկ «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճները` Աշոտ Ա.-ի կողմից:
Նույն օրը, ժամը17.00-ին, Անդրանիկ Խ.-ից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ կատարվածից հետո գտնվելով հոգեկան ծանր վիճակում` դեպքի մասին անմիջապես ոստիկանություն չի դիմել:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումները` ապրիլի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի մի բնակարանից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Աշոտ Ա.-ին բերման են ենթարկվել քրեական հետախուզության գլխավոր վարչության:
Նույն օրը ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողները նույն գործի շրջանակներում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել Գետահովիտ գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Յուրիկ Մ.-ի տանը, որի տանիքի մուտքից, ստվարաթղթե արկղի միջից, հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` պայթուցիչով:
Նույն օրը, նույն միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել նաև նույն գյուղի բնակիչներ, 1972 թ. ծված Արտակ Ղ.-ի, 1964 թ. ծնված Մասիս Ա.-ի և 1979 թ. ծնված Վահագն Ա.-ի տներում:
Արտակ Ղ.-ի տնից հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, «Բայկալ» տիպի հրացան և 16 մմ տրամաչափի 8 փամփուշտ, Մասիս Ա.-ի տնից` «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրազեն, լուսացրող հրթիռանետ ատրճանակ և փաթաթված վիճակում կրակատար քուղ, իսկ Վահագն Ա.-ի տան մոտ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է էլեկտրապարպիչ /էլեկտրաշոկ/ և ռետինե մահակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Արթիկում և Իջևանում կամավոր զենք են հանձնել

զենք-զինամթերքՓետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Սենիկ Գ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի 1 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 9-ին, ժամը 15.30-ին, 1973 թ. ծնված Հարություն Թ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, գնդացրի ժապավեն` 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտով, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 147 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Հրդեհ«Օջախ» ռեստորանային համալիրում

հրդեհՓետրվարի 8-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել` 07.19-ին:
Ամբողջությամբ այրվել են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և սրահի գույքը` մասնակի:

Անկախ

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հունվարի 30–ին` ժամը 21.30–ի դրությամբ Մարալիկի, Արթիկի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաննեում ձյուն է տեղում:

Արագածում բուք է:

Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

 

Տապալված կաղնի

Տապալված կաղնիՀունվարի 27-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Վասիլյան փողոցից, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մայիս Խ.-ին, որի վարած մեքենայի թափքում առկա էր կաղնու 8 խմ փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթերի:
Ըստ վարորդի հայտարարության փայտանյութը ձեռք է բերել Դիլիջանի վարչական տարածքից` Թեղուտ գյուղի մոտակայքից:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

 

Շնագայլը տեղափոխվել է անվտանգ տարածք

շնագայլՀոկտեմբերի 17-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ազատության փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկում գտնվող կահույքի խանութում աղվես է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները խանութում հայտնաբերել են շնագայլ, որին տեղափոխել են անվտանգ տարածք: