Իսրայելը պատրաստ է երկարաձգել զինադադարը ևս 72 ժամով

israilԻսրայելի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Յիգալ Պալմորը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ իրենք պատրաստ են երկարաձգել Եգիպտոսի միջնորդությամբ հաստատված զինադադարը ևս 72 ժամով: «Այս հարցի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը հայատնի չէ, բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է Պալմորը:

Նշենք, որ 72–ժամյա զինադադարը ավարտվում է վաղն առավոտյան` տեղական ժամանակով 08:00-ին:

 

Անկախ

Գազայի հատվածում հաստատված 72-ժամյա զինադադարն առայժմ չի խախտվել

gazaԳազայի հատվածում հաստատված 72-ժամյա զինադադարի առաջին օրը հանգիստ է անցնում, կողմերից ոչ մեկը չի խախտել համաձայնության պայմանները: Իսրայելական բանակի հաղորդմամբ` մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածի ուղղությամբ ոչ մի հրթիռ չի արձակվել: Իսկ իսրայելական ռադիոյի հաղորդմամբ` պաղեստինյան սահմանին կենտրոնացած զորքերը անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներխուժել հատված: Նշվում է նաև, որ Գազայում զոհված 1868 մարդկանցից մոտ կեսը «սպառնալիք էին հանդիսանում Իսրայելի անվտանգության համար»:

Ինչ վերաբերում է պաղեստինյան կողմին, ապա ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից Իսմային Հանիյան հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում զիջումների գնալ, և պաղեստինյան ժողովրդի իրավունքներն ընդհանրապես չեն քննարկվելու բանակցությունների ժամանակ:

 

 Անկախ

Իսրայելն իր ուժերը հեռացնում է Գազայի սահմանից

Israel_borderԻսրայելի բանակը սկսել է հեռանալ Գազայի սահմանի մոտակայքից, իսկ կառավարությունը հասկացրել է, որ հնարավոր է՝ վերանայի իր գործողությունները:

Կիրակի օրը բազմաթիվ տանկեր և այլ մեքենաներ հեռացել են Գազայից: Շաբաթ օրը վարչապետ Բենյամին Նաթանյահուն հեռուստատեսությամբ հայտնել է, որ զորքերը կվերանայեն գործողությունը սահմանի տակ գտնվող Համասի ռազմական թունելների ոչնչացումից հետո: Անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ թունելների ոչնացման առաքելությունը չեղյալ է հայտարարվում:

Միևնույն ժամանակ, Նաթանյահուն Համասին զգուշացրել է, որ Իսրայելի վրա հրթիռներ արձակելու դեպքում անհավանական պատասխան կստանան:

Իսրայելը կիրակի օրը Գազայի հարավային մասում օդային հարձակում է իրականացրել՝ չնայած այն պնդումներին, որ իրենք պատրաստվում են վերջացնել 27 օր տևող հարձակումը Գազայի վրա: Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաների խոսքով՝ կիրակի օրը տեղի ունեցած հարձակման ընթացքում ինը պաղեստինցի է զոհվել:

 

Անկախ

Իսրայելը չի պատրաստվում նահանջել

israilԻսրայելական բանակը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում պատրաստվում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի թունելները` այսպիսով հասկացնելով, որ չի պատրաստվում նահանջել և գնալ զինադադարի: Իսրայելը ծրագրել է Գազայի և Իսրայելի միջև անվտանգության գոտի ստեղծել, որը կգտնվի իսրայելացի զինվորների վերահսկողության տակ:

Նշենք, որ Գազայի հատվածում հուլիսի 7–ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով արդեն 1650 մարդ է զոհվել, 8900 հոգի վիրավորվել է:

 

Անկախ

Համաշխարհային աստղերն Իսրայելի գործողությունները «ցեղասպանություն» են անվանել

bardem-cruzՈրոշ հայտնի աստղեր իրենց կարծիքն են արտահայտել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի վերաբերյալ: Պենելոպե Կրուզը, նրա ամուսին Խավիեր Բարդեմը, ինչպես նաև իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարն իսպանացի այլ աստղերի հետ միասին Գազայում Իսրայելի գործողությունները բնութագրել են որպես «ցեղասպանություն»:

Պենելոպեն, Խավիերը, Պեդրոն և այլ իսպանացի դերասաններ, ռեժիսորներ և գրողներ բաց նամակ են հղել իսպանալեզու Europa Press-ին:

Խումբը նաև կոչ է արել Իսրայելին վերացնել ավելի քան մեկ տասնամյակ տևող Գազայի հատվածի շրջափակումը: Նրանք երկրին խնդրել էին բացել սահմանային խաչմերուկները մարդկանց տեղաշարժը չսահմանափակելու, ինչպես նաև սննդի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների մուտքն ապահովելու համար:

Մադոննան իսրայելապաղեստինայն հակամարտության վերաբերյալ իր կարծիքը արտահայտել է հուլիսի 23-ին Facebook-ի միջոցով: Նա տեղադրել էր ծաղիկների լուսանկար, որի տակ գրել էր, որ դրանք նման են Գազայի անմեղ երեխաներին, որոնց ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել, և հրադադարի կոչ էր արել հակամարտող կողմերին:

 

Անկախ 

ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտը

իսրայելապաղեստինյան կոնֆլիկտՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել հրադադար հաստատել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտում:

Շաբաթ օրը 15 անդամների հաստատած հայտարարությունը կոչ է անում դադարեցնել բռնությունները, վերահաստատել շրջանի խաղաղությունը և վերսկսել Իսրայել-Պաղեստին ուղիղ բանակցությունները խաղաղ համաձայնության հասնելու նապատակով:

Հայատարարության մեջ խորհրդի անդամները լուրջ մտահոգություն են արտահայտում Գազայի ճգնաժամի կապակցությամբ: Այն կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական օրենքները՝ ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը:

Այս հայտարարությունը պարտադիր կիրառման ուժ չունի, սակայն արտահայտում է միջազգային հանրության կարծիքը: