Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն այսուհետ կտրամադրի նաև Շվեյցարիայի մուտքի արտոնագրեր

լեհաստանի դեսպանատունՀայաստանում Լեհաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները պատիվ ունեն տեղեկացնելու, որ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:

Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Այս կերպ ՀՀ քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյացրիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը:

Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև համապատասխան պայմանագիրը 2014թ-ի հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Չեխիա մեկնողներին մուտքի արտոնագրեր կտրամադրի Լեհաստանի դեսպանությունը

շենգենԵրևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. հունվարի 10-ից ստանձնել է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև՝ Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Չեխիայի Հանրապետության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:     Չեխիան Սլովենիայից և Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթն իրականացնում է Լեհաստանը:   Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում Ազգային` D տեսակի արտոնագրերը:   Ըստ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հաղորդագրության՝ հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Չեխիայի Հանրապետություն մինչև 90 օր ժամանակահատվածով, պետք է արտոնագրային դիմումը ներկայացնեն Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն, այլ ոչ թե՝ Թբիլիսիում Չեխիայի Հանրապետության դեսպանություն:

Անկախ