«Ղարաբաղի ազատագրումից հետո ես կդառնամ այդ շրջանի նահանգապետը». Հաֆըզ Հաջիև

Հաֆըզ Հաջիև

Ադրբեջանի «Յենի Մուսավաթ» կուսակցության անդամները դիմել են Ադրբեջանի ՊՆ նախարարություն` պահանջելով իրենց ուղարկել ռազմաճակատ որպես կամավորներ: Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Հաֆըզ Հաջիևը: Վերջինիս խոսքով` կուսակցության հազարավոր անդամներ արդեն գրանցվել են կամավորական շարքերում: «Մեր ցուցակներում արդեն հազար մարդ կա: Նրանց թվում են նաև ղարաբաղյան և աֆղանական պատերազմի վետերաններ»,-նշել է Հաջիևը` հայտարարելով, թե «Ղարաբաղի ազատագրումից հետո ինքը կդառնա այդ շրջանի նահանգապետը»:

Թուրքիան և ԱՄՆ-ը միակարծիք են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլու  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին Թուրքիան և ԱՄՆ-ը նույն տեսանկյունից են մոտենում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: «Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հարցը մոտ ժամանակներում լուծում կստանա և այդպիսով Կովկասյան տարածաշրջանում կայունություն կհաստատվի»,-նշել է Դավութօղլուն: