Հայաստանի և Արցախի արտգործնախարարները հանդիպել են

14277294803_2740000b89_bՀուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Արցախ-Ադրբեջան շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրմանն ուղղված Բաքվի նպատակային սադրանքները և Ադրբեջանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են բանակցություններում առաջընթացը խոչընդոտելու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը։

 

Անկախ

Ղրիմի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորումն է. Արցախի ԱԳՆ

AGNԼեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:

Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է: Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում` բացառապես խաղաղ ճանապարհով։

Ստեփանակերտ 17.03.2014 

Անկախ