Լուգանսկի աշխարհազորայինները խփել են ուկրաինացի զինվորներով Ил-76 ինքնաթիռը

1127-390x290Լուգանսկի աշխարհազորայինները խփել են ուկրաինական ռազմա-տրանսպորտային Ил-76-ը, շաբաթ գիշեր, հունիսի 14-ին, երբ ինքնաթիռը վայէջք էր կատարում Լուգանսկի օդանավակայանում: Հայտնի է, որ ինքնաթիռում  30-49 մարդ կարող էր լինել. 25-րդ աերոմոբիլ բրիգադի դեսանտայիններ ու անձնակազմի անդամներ:

«Ինքնաթիռում զինծառայողներ էին, տեխնիկա, սարքավորում ու մթերք: Ил-76-ն իրականացնում էր անձնակազմի փոխադրումներ` ռոտացիայի նպատակով»,-հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Աշխարհազորայինները խփել են ինքնաիռը զենիթային սարքավորումների ու խոշորկալիբրանոց ականանետի միջոցով: Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Անկախ

Լուգանսկում Ազգային գվարդիայի մարտիկները գնդակահարել են 30 ծառայակիցների

soldukrԼուգանսկի Նովոդրուժկովա գյուղում «Աջ սեկտորի» մարտիկները սպանել են  Ուկրաինայի ազգային գվարդիայի ժամկետային զինծառայողներին, որոնք հրաժարվել են սպանել թշնամական զրահամեքենաներն ու հրասայլերը կանգնեցնել փորձող խաղաղ բնակչությանը»,-հայտնել է  մայիսի 25-ի գիշերը «Հարավ-արևելքի միավորված բանակի» ջոկատներից մեկի հրամանատար Օստապ Չոռնին:

Նրա խոսքով, կանայք, երեխաներն ու ծերերը կանգնեցրել են Ազգային գվարդիայի ռազմատեխնիկան ու խնդրել են իրենց չսպանել իրենց, հաղոդում է «Ինտերֆաքսը»: «Ազգային գվարդիայի մարտիկների հրամանով գնդացիրներից ու ինքնաձիգներից կրակ են բացել գյուղացիների ու նրանց պաշտպանների ուղղությամբ: Զոհվել է 4, վիրավորվել 16 մարդ:

Նրա խոսքով, ազգայնականները կրակել են իրենց վիրավոր ծառայակիցների ուղղությամբ, որոնց գյուղացիները փորձել են  հիվանդանոց փոխադրել: Կենդանի մնացածներից մեկը պատմել է, որ ինքը պայմանագրային զինծառայող է.»Մեզ ասացին, որ անջտողականները թմրամոլներ են, հարբեցողներ ու նրանց պետք է սպանել»:

Նրա խոսքով «Աջ սեկտորի» զինյալները ռազմական գործողությունների ժամանակ վերջից են գնում ու սպանում բոլորին, ովքեր հրաժարվում են կրակել խաղաղ բնակիչների վրա ու նաև մարտի դաշտում վիրավորված իրենց  ծառայակիցներին: Ով զենքը հանձնեց` նրան սպանեցին»,պատմել է  ձերբակալված զինծառայողը ու հավելել, որ Ազգային գվարդիան երբեք իր վիրավոր ու սպանված ծառայակիցներին չի վերցնում:

Անկախ

Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները ՄԱԿ-ին խնդրում են ճանաչել իրենց անկախությունը

m_945641Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների կողմից ապրիլին ստեղծված Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն իրենք իրենց սուվերեն պետություններ են հռչակել տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքներով, հաղորդում է vesti.ru-ն:

Անկախության օգտին է քվեարկել ընտրատեղամաս ներկայացածների գերազանցող մեծամասնությունը: Հիմա Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարները մտադիր են զբաղվել իշխանական մարմինների ձևավորմամբ ու սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ, մասնավորապես` թոշակների ու բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարմամբ: Սակայն, առաջնահերթ անհրաժեշտ է դադարեցնել բախումները տարածաշրջանի տարածքում: Մարզում փաստացի քաղաքացիական կռիվ է, կարծում է ԴԺՀ-ի համանախագահ Դենիս Պուշիլին: Նրա կարծիքով, զինվորները կամ պետք է անցնեն հանրապետության կողմը, կամ էլ լքեն Դոնբասը: Նա հայտնել է նաև, որ ԴԺՀ-ի իշխանությունները մտադիր են դիմել ՄԱԿ-ին` հանրապետությունը ճանաչելու խնդրանքով: Սակայն, դրական պատասխանի հույս այնքան էլ չունեն, Արևմուտքի` հանրաքվեի վերաբերյալ միանշամակ բացասական վերաբերմունքի պատճառով:

Լուգանսկում անկախության համար քվեարկածների թիվն ավելի  շատ է եղել, քան Դոնբասում.քվեարկության եկածների 96,2 %-ը պաշտպանել է պետական սուվերենության որոշումը: Լուգանսկի ղեկավարությունը նույնպես մտադիր է դիմել ՄԱԿ-ին`  հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով: Բացի այդ, Լուգանսկի մարզային խորհուրդը Կիևից պահանջում է անհապաղ դուրս բերել զորքերն ու  պաշտոններում վերականգնել շրջանային ադմինիստրացիայի պաշտոնյաներին` որոնց ազատել են քաղաքական դրդապատճառներով: Բացի այդ, պահանջել են անհապաղ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, որոնք կապահովեն դաշնայնացման գործընթացը:

Անկախ

Դոնեցկ, Գորլովկա, Լուգանսկ.հակամայդանականները զբաղեցնում են վարչական շենքերը

o_938016

Ուկրաինայի արևելքում շարունակվում է վարչական շենքերի զավթումը: Գորլովկայում Ուկրաինայի դաշնայնացման  համազգեստավոր կողմնակիցները հսկողության տակ են վերցրել քաղխորհրդի շենքը ու  կենտրոնական քաղաքային միլիցիայի բաժանմունքը:

Գորլովկայի քաղխորհրդի շենքը 20 մարդ է հսկողության տակ վերցրել: Շենք զենք են տանում:

Գորլովկան Դոնեցկից 40 կմ ու Լուգանսկից 100 կմ հեռավորության վրա է գտնվում:

Ավելի վաղ Դոնեցկի Կիրովյան մարզխորհրդի շենքը զբաղեցրել էին Ուկրաինայի դաշնայնացման 200 կողմնակիցներ: Նրանք ապրիլի 30-ին գրավել են նաև քաղխորհրդի ու Գորլովկայի միլիցիայի մարզային բաժանմունքը, իսկ ապրիլի 29-ին` ՆԳՆ մարզային վարչության,Լուգանսկի մարզխորհրդի ու դատախազության շենքերը:

Ապրիլի 29-ին Դոնեցկ-Լուգանսկ ուղղությամբ միանգամից 5 քաղաք Դոնեցկի ժողովրդական հանրապետության դրոշի ներքո են հայտնվել: Ոլտրաազգայնականների սադրանքներից զերծ մնալու նպատակով, այդ քաղաքների փողոցներում ժողովրդական պարեկներ են դուրս եկել:

Անկախ

Ցուցարարները «Լուգանսկը ժողովրդական հանրապետություն» են հռչակել

1399-390x290

Ապրիլի 27-ին Լուգանսկում դաշնայնացման կողմնակիցները “Լուգանսկը ժողովրդական հանրապետություն” են հռչակել, հաղորդել է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը հղում անելով ուկրաինական “Ազատություն” ռադիոյին:

Ավելի վաղ Լուգանսկում միացյալ շտաբ էր ստեղծվել, որը պետք է վերահսկեր Ուկրաինայի հարավ-արևելքում մյուս շտաբների աշխատանքը:

Դաշնայնացման կողմնակիցները Ղրիմին ուլտիմատում են ներկայացրել: Նրանք պահանջում են բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին համաներում շնորհել, ռուսաց լեզուն ճանաչել պետական: Բացի այդ, նրանք պահանջել են տարածաշրջանի ինքնորոշման հանրաքվե անցկացնել: եթե մինչև ապրիլի 29-ը Կիևի իշխանությունները չկատարեն այդ պահանջները, ապա ակտիվիստները խոստանում են անցնել ակտիվ գործողությունների:

Անկախ