Միասեռական զույգերը աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)

միասեռականներ    Նյու Յորքից լուսանկարիչ Բրեյդեն Սամերսը «Սերը մեկն է» խորագրով ֆոտոշարքում ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում ապրող միասեռական զույգերի: Լուսանկարիչը առաջնորդվել է «սերը չի ճանաչում սահմաններ՝ ոչ տարիքային, ոչ ռասայական, ոչ կրոնական, ոչ էլ սեռական» սկզբունքով: Նրա նկարների հերոսներ են դարձել միասեռական զույգեր Ֆրանսիայից, Բրազիլիայից, Հարավային Աֆրիկայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և նույնիսկ այնպիսի պահպանողական երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանն ու Լիբանանը: Բրեյդեն Սամերսը վեց շաբաթ շարունակ շրջել է տարբեր երկրներում և որսացել շատ ռոմանտիկ և հուզիչ ակնթարթներ: «Այս ֆոտոշարքի ստեղծման նպատակը միասեռականության խնդրի բարձրաձայնումը չէ, այլ այս երևույթը հասարակությանը բոլորովին այլ տեսանկյունից ներկայացնելը»,-նշել է լուսանկարիչը:

Անկախ

Հիվանդանոց տեղափոխված աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի վիճակը լավացել է

արա գուլերԵրեկ երեկոյան թուրքական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Twitter»-ում նույնիսկ լուրեր հայտնվեցին, թե Գյուլերը մահացել է, ինչին հետևեց հիվանդանոցի կողմից արված պարզաբանումը, որով հերքվեց այս լուրը: Ահա թուրքական «Հյուրիյեթը» հաղորդում է, որ Արա Գյուլերի վիճակը լավացել է, սակայն նա շարունակում է գտնվել խիստ հսկողության տակ:
1928 թվականին Ստամբուլում ծնված Արա Գյուլերը 1950 թվականին սկսել է զբաղվել լրագրությամբ: Նա մեծ հռչակ ձեռք բերեց իր արած բազմաթիվ հրաշալի լուսանկարներով: 2011 թվականին Գյուլերը արժանացավ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության բարձրագույն մրցանակին:

 

Անկախ