Անբավարար տեսողությամբ հետիոտների համար ձայնաազդանշանային սարքեր` Երևանի Ֆրանսիայի հրապարակի անցումներում

1406987858,5518Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով օգոստոսի 2-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի խաչմերուկների հետիոտնային անցումների վրա (Մաշտոց-Բաղրամյան-Սայաթ Նովա) առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։

 

Անկախ

Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով: Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Նալբանդյան փողոցներ, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա տանող բանուկ խաչմերուկների հետիոտնային անցումներն արդեն իսկ կարգավորվում են այդպիսի հատուկ համակարգերով, ինչը տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին հնարավորություն է տալիս տեղեկանալու լուսացույցի լուսային կանաչ ազդանշանի միանալու և անջատվելու մասին:

Ծրագիրը լինելու է շարունակական և մայրաքաղաքի հատկապես բանուկ խաչմերուկները հետզհետե կկահավորվեն նշված համակարգերով:

 

Անկախ