Ծառատունկ-շաբաթօրյակները կշարունակվեն մինչև մայիսի 1-ը

ծառատունկԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին՝ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետական և մասնավոր կառույցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են իրականացված աշխատանքներին:

Խորհրդակցության շրջանակում մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ 2014-ի կանաչապատման ծրագրերի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Զուգահեռ զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում իրականացվում է ճմապատում և կրապատում, շարունակվում է նաև ծառերի սանիտարական էտը: Քաղաքապետը հանձնարարել է մինչև մայիսի 1-ը շարունակել մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպումը՝ զուգահեռ տեղերում կազմակերպելով նաև տարածքների մաքրման աշխատանքներ:

Անկախ

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին

KONICA MINOLTA DIGITAL CAMERA«Երևանը մեր տունն է, և այն բոլորս պետք է բարեկարգենք ու մաքուր պահենք» կարգախոսի ներքո ապրիլի 12-ին անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն ու մի շարք զորամասերի զինծառայողներ:

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին      Երևանի փողոցների ու թաղամասերի, ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներից անմասն չեն մնացել զինծառայողները, ովքեր վաղ առավոտից քաղաքը մաքրում էին կենցաղային ու շինարարական աղբից, չորացած տերևներից ու ճյուղերից:

Մաքուր, բարեկարգ ու կանաչ Երևան ունենալու ցանկությունը բազմաթիվ քաղաքացիների և զինծառայողների համախմբել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հուշահամալիրի հարակից տարածքների, հուշարձանների բարեկարգման աշխատանքերին և ծառատունկին  մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին      Կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը՝ Սեյրան Օհանյանը բնավ պատահական չի համարել այն, որ բարեկարգման աշխատանքների մեկնարկը տրվել է հենց «Եռաբլուր» պանթեոնից:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը շրջել է պանթեոնում, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ տվել գերեզմանաքարերի շրջակա տարածքներն ընդլայնելու, քաղաքացիների այցերի համար դրանք առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը զրուցել է նաև «Եռաբլուր» պանթեոն այցելած զոհված ազատամարտիկների հարազատների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցել է նաև մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում իրականացվող բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին:

Ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ զորամասերի զինծառայողները մասնակցել են Հրազդանի կիրճում  իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքներին: Զինծառայողները մասնավորապես բարեկարգել են ԽՍՀՄ հերոս Օլեգ Կոշևոյի հիշատակին նվիրված հուշարձանի, «Հրազդան» մարզադաշտի, «Ծիծեռնակաբերդ» հուշարձան թանգարանի  հարակից տարածքները:

 Անկախ

 

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև Երևանի ավագանու անդամները

unnamed (7)Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանիից, Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքելով՝ միջոցառումների ներգրավվել են նաև Երևանի քաղաքի  ավագանու անդամները: Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի հարակից անտառային  տարածքը մաքրվել և ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների անդամները: Վերոնշյալ աշխատանքներում ներգրավված ավագանու անդամներից  յուրաքանչյուրը շեշտել է, որ համաքաղաքային նմանատիպ միիջոցառումներին  մասնակցում է նախ որպես երևանցի, ով սիրելի քաղաքի հանդեպ վերաբերմունքը նաև այս կերպ  պետք է ապացուցի, ընդ որում, ոչ թե միայն մեկ օրով, այլ՝ յուրաքանչյուր օր: Խմբակցության անդամների հետ իրականացվող աշխատանքներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի ավագանու անդամ Կամո Արեյանը, ով շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ակտիվության և մայրաքաղաքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն էլ մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան հարակից հատվածում կազմակերպված ծառատունկին:

Անկախ

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

002 (2)Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամակետում նշված 35 տարածքները ևս կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով: Պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել և հնարավոր նոր կայանատեղերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել շուրջ 14 հազար կին: Հետազոտություններից հետո 1744 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 342-ն արդեն վիրահատվել են:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն, որից 28-ը՝ Կենտրոն վարչական շրջանում: Ընդ որում, արձանագրությունների զգալի մասը կազմվել է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից, ինչը քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է անթույլատրելի. «Ըստ էության, այս գործառույթի իրականացման հիմնական պատասխանատուն հենց վարչական շրջանի համապատասխան բաժինն է, որի պարտականությունը ամենօրյա հսկողության իրականացումը և բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելն ու համապատասխան քայլեր ձեռնարկելն է: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության սակավաթիվ աշխատակիցներն ավելի շատ դեպքեր են հայտնաբերում, քան վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցները: Նման վարքագիծն անթույլատրելի է, ինչը նաև խոսում է այն մասին, որ տվյալ բաժնի աշխատակիցներն ուղղակի մատների արանքով են նայում իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարում եմ  խիստ նկատողություն հայտարարել Կենտրոնի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետին՝ աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար», – նշել է քաղաքապետն ու հանձնարարել պատասխանատուներին շարունակել  գործընթացի նկատմամբ  խսիտ հսկողությունը, մասնավորապես, վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել և քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաև դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթևեկելի դարձնելու ուղղությամբ:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի երթևեկի բեռնաթափման համատեքստում հանձնարարել է գույքագրել և ուսումնասիրել խորհրդային տարիներին նախաձեռնված անավարտ ճանապարհային հատվածներն ու քայլեր ձեռնարկել դրանց հնարավոր շահագործման ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև Կոմիտասի անվան զբոսայգու ողջ տարածքը բարեկարգելու նպատակով  ներկայացնել նախագիծ-նախահաշիվ:

Սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 10 տարածք սեփականատերերի կողմից իրենց միջոցներով մաքրվել և բերվել է համապատասխան տեսքի: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման և բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գնումների գործընթացում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ հսկողությունն իրականացնել դրանց մեկնարկից սկսած. «Պետք է որդեգրել աշխատանքային այս մոտեցումը, ինչն, անշուշտ, առավել արդյունավետ կդարձնի թե՛ վերահսկողության կազմակերպման ապահովումը, և թե՛ կազմակերպությունների կողմից աշխատանքների պատշաճ կատարումը», – ընդգծել է քաղաքապետը:

Հանձնարարվել է նաև ամենօրյա հսկողության տակ պահել քաղաքաքացիների կողմից ստացվող դիմումներին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման գործընթացը:

Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրվելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների՝ մայիսին զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՀԿ-ականների տնկած նշենիներն ու ծիրանենիները կծաղկեն «Գլաձորի համալսարան» արգելոց-թանգարանի տարածքում

Рисунок2ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցը մարտի 22-ին կազմակերպել էր «Մաքուր պահենք մեր հուշարձանները» խորագրով միջոցառում: Մասնակցում էին հինգ տասնյակից ավելի երիտասարդներ, ինչպես նաև՝ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցը, ով մանրամասն ներկայացրեց արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պատմությունը:

Մաքրվեցին Թանահատ և Սբ. Խաչ վանական համալիրների տարածքները, այնուհետև տնկվեց 80 նշենի և ծիրանենի: Երիտասարդները հետագայում ջրելու և խնամելու են իրենց տնկած ծառերը։

Բնության պահպանությանն առնչվող հարցերն անհնար է իրականացնել առանց հասարակության, հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցության և աջակցության: Երիտասարդ ՀՀԿ-ականների կարծիքով՝ նման միջոցառումները չափազանց կարևոր են և նպատակ ունեն համատեղ ուժերով լուծելու մեր երկրի բնապահպանական հիմնախնդիրները: Այսպիսի ակցիաները կրելու շարունակական բնույթ և իրականացվելու են բոլոր մարզերում:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Երիտասարդ ՀՀԿ-ականների բնապահպանական ծրագիրը՝ Թռչկանի ջրվեժի տարածքում

P1030764Մարտի 16-ին ՀՀԿ Լոռու և Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> խորագրով միջոցառումը: Ծրագրի նպատակը Թռչկանի ջրվեժի գետափնյա և հարակից տարածքների մաքրումն ու բարեկարգումն է, ինչպես նաև այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:

Միջոցառմանը մասնակցել են ինչպես Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները, այնպես էլ բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք:

Երիտասարդ հանրապետականները բաժանվել են մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվել են ջրվեժին հարակից տարբեր հատվածներում:

Մաքրման աշխատանքներից հետո տեղի է ունեցել ծառատունկ։ Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ծառատունկն այսուհետև կդառնա բարի ավանդույթ, և եթե յուրաքանչյուր տարի ամեն մի հայ մի ծառ տնկի, կկարողանանք վերականգնել երբեմնի կանաչ տարածքները:

Ծրագրի մասնակիցները վստահ են, որ  նման միջոցառումներն օրինակ կծառայեն մյուս երիտասարդներին նույնպես: Նրանք նշել են, որ բնապահպանական այսպիսի նախաձեռնություններով հանդես են գալու պարբերաբար՝ նաև այլ մարզերում։ Ըստ երիտասարդների՝ նման ակցիաներով երիտասարդների շրջանում ոչ միայն սերմանում են սեր բնության նկատմամբ, այլև ձևավորում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի նոր մշակույթ:

 

Անկախ 

 

Վարչական շրջաններում աշնանային ծառատունկ է

 Աջափնյակ,ծառատունկ Աշնանային ծառատունկին վարչական բոլոր շրջաններում ընդհանուր հանրագումարով 20.000 ծառ և թուփ է տնկվելու։ Աջափնյակ վարչական շրջանում արդեն տնկվել է թփերի հատկացված խմբաքանակը։ 2200 թփից բացի վարչական շրջանում 1100 ծառ է տնկվում։

“Աշնանային ծառատունկին նոր տնկիներով են համալրվում Աջափնյակի հատկապես նոր բարեկարգված բակերը. այդպիսով իրականացնում ենք այդ բակերի լիարժեք բարեկարգումը։ Բնակիչների, համատիրությունների, ինչպես նաև կանաչապատման ձեռնարկության աջակցությամբ, այս օրերին ծառատունկ է Աջափնյակի բակերում, դպրոցների ու մանկապարտեզների, ինչպես նաև վարչական շրջանի այլ գերատեսչությունների հարակից տարածքներում”,- նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
Աշնանային ծառատունկին Աջափնյակում տնկվում են հացենի, սոսի, ինչպես նաև գնդաձև ակացիա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում շուրջ 20 հազար ծառ ու թուփ կտնկվի

ծառատունկԵռաբլուրին հարակից անտառագոտիներից մայրաքաղաքում մեկնարկել է 2013 թվականի աշնանային ծառատունկը: Գործընթացն առավել հասցեական իրականացնելու նպատակով ծառատունկին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման ու կոմունալ բաժինների , համատիությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ: Ակտիվ ներգրավվածությունը ծառատունկին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից` ոլորտի պատասխանատուների առջև դրված խնդիրն էր: Նկատի ունենալով Եռաբլուրի  նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, այստեղ տնկվել են մշտադալար թուաներ, որոնք տարվա բոլոր եղանակներին կապահովեն տարածքի գեղեցիկ տեսքը: Ծառատունկ կանցկացվի նաև  նորաբաց կամ օրերս վերաբացված այգիներում: Հատուկ ուշադրություն կդարձվի  բակային տարածքների ծառապատմանը: Գործընթացի առաջին օրը, դարձյալ բնակիչների մասնակցությամբ, նոր ծառերով են համալրվել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 շենքերի բակը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում բացակա ծառերի փոխարեն նորերն են տնկվել:  Հիմնականում   կտնկվեն  գնդաձև ակացիաներ, հացենիներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում:  Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 15 հազար ծառ, ևս 5000 թփեր:Մինչ այդ, օրերս կհայտարարվի միասնական ծառատունկի օր: Համապատասխանաբար 30000 ծառ և 10000 թուփ էլ տնկվել էր գարնանային ծառատունկին:  Ծառատունկը մարաքաղաքում կտևի մինչև նոյեմբերի 20-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վաչություն