Յակուձան իր հեղինակությունը բարելավելու համար կայք է բացել

1396507938_526671002Ճապոնական խոշոր մաֆիոզ «Յամագուտի-գումի» խմբավորումը համացանցում  սեփական կայքն է բացել: Դա արվել է հասարակայնության աչքի առջև  իրենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով, քանի որ վերջին տարիներին խմբավորման մասնակիցների թիվը նվազում է:

Մասնավորապես, 2013-ին յակուձաների թիվը 1992-ի` ամենացածր նիշին է հավասարվել: Դրան նպաստում է նաև -ճապոնական օրենսդրության անընդհատ խստացումը: Այդ քայլերին ի պատասխան «Յամագուտի-գումին» որոշել է ցույց տալ. որ ճապոնական մաֆիան ոչ միայն հանցավոր գործունեությամբ է զբաղվում:

Նոր կայքում ի մի են բերվել  խմբավորման պատմության «փառահեղ» պահերը: Օրինակ, զետեղված են խմբավորման անդամների նկարները, երբ նրանք օգնում են 2011-ի ավերիչ երկրաշարժի ու ցունամիի պատճառած վնասների վերացման  աշխատանքներին: Կայքում շարադրված է նաև խմբավորման փիլիսոփայությունը, որի էությունը հետևյալն է.»ուժեղը միշտ պետք է պայքարի անարդարության դեմ և օգնի թույլերին»:

Կայքն այցելողները հնարավորություն կստանան դիտելու հատուկ կայքի համար տեսագրվաշ երգերի հոլովակը` էնկ ավանդական ժանրում (ճապոնական ռոմանս):

Բիլլ Գեյթսը ճուտիկ է դարձել (տեսանյութ)

o_884083Microsoft ընկերության հիմնադիրը համացանցային օգտատերերին ու հեռուստադիտողներին անսովոր կերպարով է հանդես եկել: Ավելի ճիշտ` կերպարներով: Իր կայքը գովազդելու նպատակով, որտեղ նրա ամենամյա ուղերձն է տեղադրված. միլիարդատերը փայլաթիթեղից գլխարկով, վամպիրի ժանիքներով  ու հսկայական սառնաշաքարով ճուտիկի կերպարանքով է հանդես  եկել:

Իր` աղքատության ու հիվանդությունների դեմ պայքարին  նվիրված զեկույցը ավելի մեծ լսարանի հասցնելու նպատակով, Գեյթսը ամերիկյան թոք շոուի եթեր է գնացել, որտեղ էլ մասնավորապես, պատմել է իր կայքի մասին: Հաղորդավարը հարցրել է, թե ինչպես է Գեյթսը պատրաստվում լսարանի ուշադրությունը գրավել: Միլիարդատերը պատասխանել է, որ լավագույն միջոցը “վիրուսային” տեսանյութ տեսագրելն է ու, ինքն արդեն նման տեսահոլովակ ունի: Դրանից հետո 40-վայրկյան տևողությամբ տեսանյութը ցուցադրվել է հեռուստաեթերում: Տարբեր կերպարանափոխություններով Գեյթսն անվերջ կրկնում է իր կայքի հասցեն, ապա նրա բոլոր կլոնները նույնը կրկնում են միասին: Տեսահոլովակն ու կայքը Բիլլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն է ստեղծել, որն աշխարհում ամենախոշոր մասնավոր բարեգործական կազմակերպությունն է:

Անկախ