Կապանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀՀ Սահմանադրություն

Կապանում հուլիսի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի վերջին հանդիպումը: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված մասնագիտական առաջարկությունները, եզրակացությունները, հայեցակարգի կառուցվածքը, դրանում առկա դրույթները, սկզբունքներն ու գաղափարները  ներկայացրեցին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Գեորգի Կուտոյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների սկզբունքային նշանակության ու հասունացած անհրաժեշտության մասին, նշեց, որ դա պայմանավորված է հասարակական նոր իրողությունների ձևավորմամբ, միջազգային չափանիշներով և մի շարք այլ գործոններով: Հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում ձևավորված պահանջների հրամայականը վկայում է, որ սահմանադրական բարեփոխումը տրամաբանորեն ձևավորված և օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այն հիմնված է միջազգային փորձի գիտական ու գործնական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` առաջին հերթին պետք է ամրագրվի իրավունքների անմիջական գործողության սահմանադրական կարգավորումը:

Ըստ նրա` սահմանադրությամբ որոշված չեն իրավունքների սահմանները, որոնք առնչվում են մարդու ազատությունների սահմանափակումներին, օրինակ` ազատ տեղաշարժի դեպքում պետք է հստակորեն սահմանվի հանցագործությունների դեպքում տեղաշարժի սահմանափակումը: «Սոցիալական պետության սահմանադրաիրավական ամրագրումները պետք է հստակեցվեն: Դրա  էությունը սոցիալական ապահովագրության նպատակային քաղաքականության իրականացումն է»,-նշեց նա: Պետք է սահմանվեն իրավական ուղենիշներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական ապահովության և սոցիալական ծառայության իրականացմանը: Դատական իշխանությունը պետք է հստակորեն սահմանադրական կարգավորումներով ունենա կայունություն և գործառույթային անկախություն, որպեսզի կարողանա հակակշռել իշխանության մյուս ճյուղերին:

«Սահմանադրական փոփոխությունների գործընթացում ամենից շահարկվողը կառավարման մոդելն է: Մարդիկ չեն ուզում տեսնել հասունացած անհրաժեշտությունը, որը ենթադրում է կառավարման համակարգի վերանայում»,- նշեց Վարդան Պողոսյանը: Նա պարզաբանեց, որ հայեցակարգով վերջնական որոշում չկա կառավարման ձևի վերաբերյալ, դա դեռևս մշակման փուլում է, պառլամենտական ձևին անցումը քննարկումների այլընտրանքային  մոտեցում է, նույնը նաև երկաստիճան դատական համակարգին անցնելուն է վերաբերում: Այս երկու սկզբունքների վերաբերյալ դեռևս առկա չէ վերջնական որոշում: «Կիսանախագահական կառավարման ձևը կառավարման հիբրիդային մոդել է: Գործող սահմանադրությամբ անբնական իրավիճակ է, քանի որ նախագահը ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը, սակայն մեկ այլ դրույթով նշվում է, որ արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը: Քաղաքական առճակատման պայմաններում մենք չունենք կոնֆլիկտը լուծելու բավարար հնարավորություն»,- նշեց հանձնաժողովի անդամը:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ պառլամենտական կառավարման համակարգում նախագահը քաղաքական գործընթացներում ուղղակի ներգրավվածության հնարավորություն չունի: Սահմանադրությամբ մենք ամրագրում ենք, որ նախագահը հանդիսանում է սահմանադրական կարգի երաշխավորը, սակայն դրա համար պետք է այնպիսի նախագահ, ով պետք է լինի վերկուսակցական, որպեսզի հետևի Մայր օրենքի անաչառ պահպանմանը: Անդրադառնալով ընտրական համակարգին` հանձնաժողովի անդամը նշեց, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված դրույթով հնարավոր կլինի ապահովել ընտրական համակարգի կայունությունը` հընթացս բարձրացնելով կուսակցական համակարգի կայացման մակարդակը: Նախատեսվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են կտան քաղաքացիներին ավելի ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներում հանրաքվեների միջոցով: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տեղական ինքնակառավարման խնդիրներին: «Համայնքների խոշորացմամբ պետք է հնարավորություն տրվի փոքր համայնքներին միավորվել և իրականացնել արդյունավետ տեղական ինքնակառավարում»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվեցին Սահմանադրությամբ հասարակական հարաբերությունների զարգացման հեռանկարով,  սահմանադրական փոփոխությունների մեխանիզմների կիրառմամբ` արդյոք հնարավոր է որոշ դրույթներ փոփոխել պառլամենտի միջոցով, կառավարման մոդելի փոփոխության սկզբունքներով, համայնքների խոշորացմանն առնչվող հիմնախնդիրներով և այլն: Հանձնաժողովի անդամները հանգամանորեն անդրադարձան բարձրացված բոլոր հարցերին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Կապանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել

դանակԱպրիլի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի մի բնակարանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Ի.-ն տանը, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է ամուսնու` 1976 թ. ծնված Գրիգոր Բ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ոտքերով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել մեջքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ամուսինը բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ալիկը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկին

դանակՄարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ալիկ Հ.-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկ Զ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Դեպքից հետո հանցագործության գործիք դանակը Ալիկ Հ.-ն նետել է Ողջի գետը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ալիկ Հ.-ն բերման է ենթարկվել:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ  կատարվում է նախաքննություն:

Մարգարիտան իր մահճակալի տակից պայթուցիկ է գտել

պայթուցիկՄարտի 8-ին, ժամը 14.10-ին, 1969 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն իրենց տան ննջասենյակի մահճակալի տակից ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին է ներկայացրել “Տրոտիլովայա շաշկա” տեսակի պայթուցիկ նյութ` ճայթիչ-պայթիչով, և հայտարարել, որ այն պատկանում է ամուսնուն` 1964 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին:
Անդրանիկ Ս.-ն բերման է ենթարկվել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Կապանում և Նոյեմբերյանում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՈստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 15.00-ին, 1960 թ. ծնված Սեյրան Հ.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 1080 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 27-ին, ժամը 12.40-ին, 1992 թ. ծնված Գուրգեն Մ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, կարճեցված փողով, ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն նռնակ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 114 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Կապանի ջրատարում հայտնաբերվել է դի

դիակՓետրվարի 19-ին, ժամը 18.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 20 շենքին հարակից ջրատարում հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մոտ 3մ խորությամբ ջրատարից դուրս են բերել 1934 թ. ծնված Պ.Ս.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Անկախ

Լյուդմիլան միկրոավտոբուսում հեռախոս էր գողացել

գողությունԼեռնաձոր գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2013 թ. դեկտեմբերի 11-ին իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Փետրվարի 1-ին ոստիկանները պարզել են, որ հեռախոսը Կապան-Քաջարան երթուղու միկրոավտոբուսում գողացել է 1964 թ. ծնված Լյուդմիլա Բ.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին,որ նախապատրաստվում են նյութեր:

 

Անկախ

Կապանի բնակչությունը դժգոհ է Կապան քաղաքի ավագանու կայացրած որոշումից և “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի գործունեությունից

Armen Kristina 2

Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի»ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ինկայացրած որոշումը մասսայական դժգոհություն առաջացրեց կապանցիների շրջանում, որի արդյունքում ինքնաբուխ ստեղծվեց նախաձեռնող խումբ: Կապանի հասարակությանշրջանում բարձրացած բողոքի ալիքը հիմնավորվում է նրանով, որտեղացիները դժգոհ են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մատուցածծառայություններից, հաճախակի տեղի ունեցեղ վթարներից,անորակ ջրի մատակարարումից, հորդառատ տեղումների ժամանակբաժանորդներին ոչ պիտանի ջուր մատակարարելուց, ջրագրաֆիկխախտումներից եւ անընդունելի են համարում առանց հանրությանկարծիքը հաշվի առնելու նման որոշում կայացնելու հանգամանքը: “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն սպառել է վստահությունը կապանցիների շրջանում և հանրությունը չի վստահում, որ նույնիսկ միջազգային կառույցների կողմից ընկերությանը տրվելիք 6մլն. դոլլար վարկը արդյունավետ կօգտագործվի: Մենք համոզված ենք, որ Կապան համայնքը առավել արդյունավետ կսպասարկի ջրամատակարարման համակարգը և մեր նպատակն է այն հանձնել Կապանի քաղաքապետարանին:

 

Կից ներկայացնում ենք նախաձեռնող խմբի գործունեությունը նկարագրող տեսանյութը http://www.youtube.com/watch?v=sbPpr1M5dPk

 

Նախաձեռնող խումբ

Նախաձեռնող խմբի անդամ  “Կայուն զարգացում” ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան