Չինաստանում ժանտախտի պատճառով կարանտին է

ժանտախտՉինաստանի Յույմեն հնագույն քաղաքի 30 հազար բնակիչներից ոչ ոք չի կարող հեռանալ իր բնակավայրից: Այդպես իշխանությունները փորձում են կանխել մահացու հիվանդության տարածումը, հայտնում է թայվանյան South China Morning Post  հրատարակությունը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Բոլոր մարդկանց ու տրանսպորտաին միջոցներին արգելվել է հեռանալ բնակավայրից: Իշխանությունները շրջափակել են քաղաքն այն բանից հետո, երբ անցած շաբաթ տեղի հիվանդանոցում  մահացավ բնակիչներից մեկը: Բժիշկների խորհրդով  9-օրյա կարանտին է հաստատվել:

Տեղեկություն է ստացվել, որ 38-ամյա տղամարդը սատկած արջամուկ է  գտել, որին մորթել է` իր շանը կերակրելու համար: Սակայն, նույն օրը ևեթ, նա  տենդ է ունեցել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, 2 օր անց նրա վիճակը վատացել է:

Մարզկենտրոնում հաստատել են, որ տղամարդը վարակվել է թոքային ժանտախտով:  Ու ամենավտանգավորն այն է, որ սա ժանտախտի միակ տեսակն է, որ փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով:

Բարեբախտաբար, այլ դեպքեր առայժմ չեն արձանագրվել:

Ռոստովում կովերի մոտ մարդու համար վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել

Ռոստովի մարզՌոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանում, մասնավոր ֆերմայում հայտնաբերվել են լեպտոսպիրոզով վարակված անասուններ, հաղորդում է  РБК-ն:

Անասնաբույժները ստուգումների ժամանակ հայտնաբերել են այդ հիվանդությունով վարակված նախիր: Նրանք յուրաքանչյուր անասունից լաբորատոր անալիզի համար փորձանմուշ են վերցրել ու կարանտին է հայտարարվել:

Պարզվել է, որ 43 գլուխ անասուն վարակված է  լեպտոսպիրոզով: Վարակը կանխելու նպատակով ֆերմայում ախտահանում է կատարվում:

Լեպտոսպիրոզի դեպքում ախտահարվում են մազանոթները, լյարդն ու երիկամները, տեղի է ունենում թունավորում ու ալիքային տենդ է առաջանում: