Գրոսմայստեր Կարինա Համբարձումովան Մոսկվայի կանանց առաջնությունում, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձավ բրոնզե մեդալակիր:
7,5 միավորով Մոսկվայի չեմպիոնուհի դարձավ գրոսմայստեր Դարիա Չարոչկինան:
Մոսկվայում կազմակերպված շախմատի կանանց միջազգային մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, ինը հնարավորից վասռակելով 6,5 միավոր, զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: 6,0 միավորով 16-րդը ճանաչվեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (նկարում): Ռուսաստանցի Աննա Ակոպովան 5,5 միավորով գրավեց 37-րդ տեղը: