Կկայանա համերգ` նվիրված Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին

hover_banner.cdrԱպրիլի 10-ին՝ ժամը 19.00, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:

Համերգի ընթացքում ելույթ կունենա Հովեր պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան): Համերգի ծրագրում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների երգչախմբային և գործիքային ստեղծագործություններ:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Կազմակերպիչներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անունները, ում հոբելյանը նշվում է այդ տարվա ընթացքում: Փառատոնի նպատակը սերունդների միջև ամուր կապի ստեղծումն է, հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության պահպանումը և արժևորումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժին

Կիևում կրակի են տվել կոնսերվատորիայի շենքը

o_898081Ուկրաինայի մայրաքաղաքի Անկախության հրապարակում  կրակի բաժին է դարձել Պ.Ի.Չայկովսկու անվան Ազգային երաժշտական ակադեմիան (Կիևյան կոնսերվատորիան) Ցուցարարների` իրավապահներից պաշտպանվելու համար բորբոքած խարույկներից կրակը տարածվել է կոնսերվատորիայի շենքի պատերից մեկի վրա: Առայժմ ոչ ոք չի շտապում մարել այն:

Իսկ փողոցի մյուս մասում տեղակայված Արհմիությունների տունը  շարունակում է այրվել արդեն մի քանի ժամ: Տեղեկությունների համաձայն, քաղաքային պետական ադմինիստրացիան հրդեհված շենքից հաջողացրել է դուրս բերել 37 մարդու:

Անկախ

Երիտասարդական նվագախումբը կատարեց կոնսերվատորիայի կոմպոզիտոր շրջանավարտների գործերը

DSC07859Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ներկայացնում են երիտասարդական նվագախմբի հետ։ Մայիսի 25-ին 5 շրջանավարտներ մասնագիտական հանձնաժողովին ներկայացրին իրենց ստեղծագործությունները:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ առաջարկը կոնսերվատորիայի ղեկավարությանն էր, իսկ երիտասարդական նվագախումբը սիրով համաձայնել է։ Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքները շատ բարձր մակարդակ ունեն. «Մենք միշտ հայտնի ենք եղել մեր կոմպոզիտորական դպրոցով, բայց հիմա համոզվում եմ, որ մենք ունենք տաղանդավոր ապագա, ունենք նոր մտքեր, նոր մոտեցումներ, նոր շունչ ու գաղափարներ՚։

Արթուր Հարությունյանի «Կոնցերտ մեդիտացիան» նվագախմբի կատարմամբ հնչեց առաջին անգամ, սա նրա առաջին դաշնամուրային կոնցերտն է։ Արթուրն ասում է, որ կոմպոզիտորի համար սա ամենալավ բանն է, որ կարող է լինել: ՙԴու լսում ես գործն այնպես, ինչպես գրել ես: Դա խթան է հետագայում ստեղծագործելու համար»,- նշում է Արթուր Հարությունյանը։

Գայանե Գրիգորյանի ստեղծագործությունը նույնպես հնչեց երիտասարդական նվագախմբի կատարմամբ. «Առաջին անգամ եմ լսում, թե ինչ եմ գրել: Գրել եմ կանտատ, որն այսօր կհնչի միայն նվագախմբի կատարմամբ` առանց երգչախմբի: Սակայն դա էլ կոմպոզիտորի համար հրաշքի նման մի բան է»:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին