Շվեյցարիան թույլատրել է Պաղեստինին միանալ Ժնևի կոնվենցիային

Palestinian President Mahmoud AbbasՇվեյցարիայի կառավարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ Պաղեստինը իր առաջին փորձից 25 տարի անց այժմ կարող է միանալ պատերազմի և ռազմական կանոնները կարգավորող Ժնևի կոնվենցիային:

Իսրայելը ընդդիմացել էր այս քայլին՝ պնդելով, որ համընդհանուր ճանաչում ունեցող Պաղեստին պետություն գոյություն չունի, և այդ քայլը կարող է խոչընդոտել խաղաղ բանակցություններին:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ընդունել է Պաղեստինի դիմումը ՄԱԿ-ի այլ 13 կոնվենցիաների միանալու կապակցությամբ:

Շվեյցարիան հայտարարել է, որ Պաղեստին պետությունը ընդունել է ապրիլի 2-ի դրությամբ գործող կոնվենցիան:

Անկախ

Սիրիան պաշտոնապես միացել է Քիմիական զենքն արգելող կոնվենցիային

iԱյսօր Սիրիան պաշտոնապես միացավ Քիմիական զենքն արգելող կոնվենցիային: Մեկ ամիս առաջ էր Սիրիան հայտ ներկայացրել: Այն ժամանակ էլ սկսվեց երկրի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Դամասկոսը միջազգային տեսուչներին տեղեկություն տվեց թունավոր նյութի իր զինանոցների մասին:

Ներկայում Սիրիայում լրիվ թափով շարունակվում է քիմիական զենքի ոչնչացման աշխատանքը:

Նոյեմբերին կսկսվի խաղաղ`”Ժնև-2” համաժողովը, որը պատրաստում է ՄԱԿ-ը: Սիրիայի կառավարությունը հաստատել է միջոցառմանն իր ներկայությունը, սակայն ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել:

Սիրիան Քիմիական զենքն արգելող կոնվենցիայի մասնակից է դարձել

i (1)ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտարարել է սիրիացիների` Կոնվենցիային միանալու մասին:

Բաշար Ջաֆարին լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխ.քարտուղար Պան Գի Մունին հատուկ նամակ է ուղարկվել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուհալեմի անունից:

ՄԱԿ-ի գլխ.քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Խակը բացատրել է, որ փաստաթուղթն ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր .”Անհրաժեշտ է որոշել, թե կարելի է այն միանալու գործիք համարել (Կոնվենցիային): Դրա համար որոշակի իրավաբանական պրոցեդուրաներ գոյություն ունեն”:

Ջաֆարիի խոսքով, Սիրիան արդեն այսօրվանից իրավաբանորեն կարող է համարվել Կոնվենցիայի լիիրավ մասնակից: