Կորեայում մեկնարկեց Կովկասյան մշակութային փառատոնը

Կորեայում մեկնարկեց Կովկասյան մշակութային փառատոնըՀուլիսի 4-ին Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում տեղի է ունեցել «Կովկասյան մշակութային փառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը՝ Կորեայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և հարյուրավոր կորեացիների մասնակցությամբ:

Կորեայում առաջին անգամ անցկացվող կովկասյան փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը: Փառատոնի նախաձեռնությունը Կորեայի արտգործնախարարության է՝ Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ:

Մեկ շաբաթ տևող փառատոնին Կորեայի Սեուլ և Բուսան քաղաքներում հայկական արվեստը, երաժշտությունը, ժողովրդական երգն ու պարը ներկայացնում են Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը և նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը: Համերգներն անցկացվում են ոչ միայն քաղաքների սրահներում, այլև բացօթյա՝ փողոցներում, և ուղեկցվում Հայաստանի վերաբերյալ տարբեր ցուցահանդեսներով:

Փառատոնի մեկնարկից առաջ՝ հուլիսի 4-ին Կորեայի արտգործնախարարությունում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին: Համաձայնագիրը ստորագրել են Կորեայի ԱԳ փոխնախարար Չո Թե-յուլը և Ճապոնիայում ու Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:

Հարավային Կորեայի տարեցների հիվանդանոցում հրդեհից 20 հիվանդ է զոհվել

south-koreaՉորեքշաբթի օրը Հարավային Կորեայի տարեցների հիվանդանոցում բռնկված հրդեհից զոհվել է 21 մարդ՝ մեծ մասը 70-80 տարեկան հիվանդներ:

Ոստիկանությունը տեսախցիկների տեսագրությունը դիտելուց հետո ձերբակալել է թուլամտությամբ տառապող մի հիվանդի, որը կասկածվում է հիվանդանոցը հրդեհելու մեջ:

80-ամյա հիվանդը հերքել է իր մեղավորությունը հրդեհի բռնկման հարցում:

Չնայած հրդեհը արագ հանգցրել են, այնուամենայնիվ, զոհերից շատերը խեղդվել են թունավոր գազերից:

Արտակարգ իրավիճակների վերահսկման ազգային գործակալության տվյալներով՝ զոհվել է 20 հիվանդ և մեկ բուժքույր, ևս վեցը ծանր վնասվածքներ են ստացել:

Հիվանդանոցի կառավարիչը չորեքշաբթի օրը հեռուստատեսությամբ ներողություն է խնդրել:

Անկախ

Փհենյանն ու Սեուլը բացել են համատեղ արդյունաբերական գոտին

iԵրկուշաբթի առավոտյան ժամը 8-ին Քեսոն արդյունաբերական գոտին, 5 ամիս անգործությունից հետո վերականգնել է աշխատանքը:

Տեղեկացվել է, որ բեռնատարների երկար շարանը հատել է ԿԺԴՀ-ի սահմանը, Քեսոն կժամանի Հարավային Կորեայից 800 քաղաքացի:

Փհենյանն ու Սեուլը կքննարկեն հետագա համագործակցությունն ու օտարերկյա ներդրողներին ներգրավելու հարցեր:

Քեսոն արդյունաբերական գոտում 123 հարավկորեական  ձեռնարկություն է: Այստեղ աշխատում է մոտ 50 հազար ԿԺԴՀ քաղաքացի:

Համալիրը ստեղծվել է 2003-ին:  Փհենյանի ու Սեուլի միջև աճող լարվածության պատճառով արդյունաբերական գոտին փակվել էր 5 ամսով:

Սեուլը հետ է կանչել Հյուսիսային Կորեայում համատեղ գործարանի իր 175 աշխատակիցներին

k2Հյուսիսային Կորեայում երկու Կորեաների կողմից համատեղ շահագործվող ընկերության հարավային կորեացի 175 աշխատողներ հետ են կանչվել՝ հաշվի առնելով Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարված հարաբերությունները:

Հարավային կորեացիները ստիպված են եղել իրենց ունեցվածքը իրենց մեքենաների վրա բարձած վերադառնալ, երբ Սուլից հետկանչ է եղել:

Անհապաղ էվակուացիան իրականացվել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան մերժել է Հարավային Կորեայի հետ համատեղ ընկերության աշխատուժի վերաբերյալ բանակցություններ վարել, որը գրեթե մեկ ամիս չի աշխատել:

Երկու կողմերը միմյանց զգուշացրել են, որ ծայրահեղ միջոցներ կկիրառեն, սակայն չեն նշել, թե դրանք ինչ քայլեր են ենթադրում:

Հարավային Կորեայի ներքին կորեական հարցերով նախարարը հայտնել է, որ իրեն անհանգստացնում էր այն փաստը, որ ընկերության աշխատակիցները սնունդ ստանալու և բուժօգնության իրավունք չունեին:

Փհենյանի հզոր ազգային պաշտպանության խորհուրդը ավելի վաղ հայտնել էր, որ աշխատուժի վերաբերյալ բանակցելու Սեուլի կոչերը խաբուսիկ են, իսկ ներկայիս ԱՄՆ-հարավային Կորեա ռազմավարժանքները և Հյուսիսային Կորեայի դեմ տարածվող տեղեկությունները վկայում են Սեուլի կեղծավոր լինելու մասին:

Երկու պետությունների միջև բառային պատերազմը հարցականի տակ է դնում Հյուսիսային Կորեայում սահմանի մոտակայքում գտնվող համալիրի հետագա գործունեությունը:

Համատեղ գործարանը երկու Կորեաների միջև հարաբերություների վատթարացման արդյունքում տեղի ունեցած ամենանշանակալի կորուստն էր: