Արցախում ադրբեջանցիների արձակած կրակոցից փոխգնադպետ է զոհվել

ԼՂՀ ՊՆՄայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային-գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանիընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն տարածքում ադրբեջանցիները  ձեռքի շրջանում հրազենային վնասվածք էին պատճառել ժամկետային  զինծառայողի:

 

Արտակարգ պատահար ԱՄՆ-ում.վեցամյա երեխան ատրճանակով կրակել է մի կնոջ

o_932569ԱՄՆ, Հարավային Կարոլինայի Իզլի քաղաքում վեցամյա երեխան ատրճանակով կրակել է մի կնոջ: Ողբերգությունը տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենայում:

Տեղի իշխանությունների տվյալների համաձայն, զենքը թաքցված է եղել նստարանների արանքում: Ավտոմեքենայի սրահում գտնվող երեխան գտել է ատրճանակը և պատահաբար կրակել այդ մեքենայում նստած կնոջը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Կնոջը հոսպիտալացրել են, սակայն հրազենային վնասվածքը մահացու է եղել:

Հաղորդում են նաև, որ 2014թ ապրիլի սկզբին, Ֆիլադելֆիա քաղաքում երկու տարեկան տղան ծնողների ննջասենյակում գտած ատրճանակից պատահաբար կրակել է իր 11-ամյա քրոջը:

Անկախ

Կրակոցներ ու սպանության փորձ Վարդենիսում

կրակոցՄարտի 22-ին, ժամը 23.05-ին, 1961 թ. ծնված Ջիվան Հ.-ից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, երբ որդին` 1987 թ. ծնված Վարուժան Հ.-ն, Ծովակ գյուղում իրենց «Բոբակատ Ս-630» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն, 1988 թ. ծնված Ռուբեն Ղ.-ն, 1985 թ. ծնված Աբգար Հ.-ն, 1993 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1970 թ. ծնված Մխիթար Հ.-ն, անհիմն պատճառով, նախապես իրենց հետ վերցրած մետաղյա ձողերով հարձակվել և վնասել են տրակտորը, ինչից հետո Մխիթար Հ.-ն Վարուժան Հ.-ին սպանելու դիտավորությամբ` իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Վարուժան Հ.-ն տրակտորը թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Ա.-ին, Ռուբեն Ղ.-ին, Աբգար Հ.-ին, Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Մխիթար Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կրակողը ոստիկանությունում է

կրակոցՓետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Օվսաննա Շ.-ն հաղորդում է տվել, որ մորաքրոջ որդին` 1987 թ. ծնված Գագիկ Ց.-ն, իր անվամբ գրանցված «ՏՕԶ-Բ» տիպի 16 մմ տրամաչափի զենքով եկել է իրենց տուն և կրակել իրենց ուղղությամբ:
Զենքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ժամը 22.00-ին Գագիկ Ց.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ