Սարսափելի դեպք է կատարվել Պերուի Կուսկո քաղաքում: Կրկեսային ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է դպրոցի ուսուցչուհի Ռոքսանա Գևարայի վրա, որն իր դասարանով եկել էր շոու դիտելու: Ճակատագրի հեգնանքով, կենդանավարժը հրավիրում է կնոջնարենա` ցուցադրելու, թե որքան անվնաս է գիշատիչը: «Կենդանավարժն ինձասաց. «Մի հուզվեք, այս առյուծը շատ հնազանդ է ու մենք այս հնարքը բազմաթիվ անգամ ենք կատարել»,-պատմել է Ռոքսանան, որը հիմա հիվանդանոցում բուժում է ստանում: Գիշատիչը վնասել է նրա պարանոցի ու կրծքի հատվածը, ու նա, փաստորեն, հրաշքով է փրկվել: Պերուի իշխանությունները ներկայում հետաքննում են տվյալ պատահարի մանրամասները: Պարզվել է նաև, որ կրկեսը խախտել է 2011-ին ընդունված օրենքը, որի համաձայն գիշատիչներով համրներն արգելված են: Դրա հետևանքը եղել է այն, որ Կուսկոյի կրկեսից 3 առյուծ ու մեկ կապիկ են առգրավել: Հիմա նրանց համար նոր կացարան են որոնում:
Tag Archives: կրկես
Մեքսիկայում արգելվել է կենդանիներին կրկեսում օգտագործել
Մեքսիկայում վերջնականապես արգելվել է կենդանիներին կրկեսային ներկայացումներում օգտագործելը` կենդանիների պահման վատ պայմանների մասին հաճախակի բողոքների պատճառով:
Իրավազանցներին 45-60 հազար դոլար տուգանք է սպառնում: Ընդ որում, արգելքը չի տարածվում դելֆիններով ջրային շոուի, ցլամարտի ու ավանդական մեքսիկական ռոդեոյի վրա:
Սթիվեն Փեյնի կրկեսի ներկայացուցիչների կարծիքով` իշխանությունների նման միջոցների ձեռնարկումը «փոքր ինչ կեղծ է»:
«Եթե նրանց նպատակը կենդանիների կյանքի պայմանների բարելավումն է, ապա թող կարգավորեն դա: Հակառակ դեպքում, նրանք միայն ստիպում են, որ կրկեսը դաշնային մարզի սահմաններից դուրս հնարավորություններ փնտրի»,-ասում են կրկեսի ներկայացուցիչները:
Կրկեսն ինքն է այցելել երեխաներին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին: «Երևան Սիթի տուր»-ի ավտոբուսով մայրաքաղաքի շրջիկ կրկեսն ինքն է այցելել երեխաներին և, կրկեսային բարդ ու հետաքրիր համարներով, հաճելի անակնկալ մատուցել նրանց: Ծաղրածուներն ու ակրոբատները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներն ու կրկեսի այլ արտիստներն իրենց բարդ հնարքներով և գեղեցիկ կատարումներով ոգևորել են փոքրիկներին ու ինքնատիպ երանգ ավելացրել գարնանային արևոտ օրվան:
Բացօթյա կրկեսային ներկայացմանը ներկա ծնողներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մատուցած հաճելի անակնկալի համար:
Լաս Վեգասում շոուի ժամանակ զոհվել է Cirque du Soleil-ի ակրոբատը
Հայտնի կանադական Cirque du Soleil-ի ակրոբատը զոհվել է Լաս Վեգասում, ներկայացման ժամանակ:
Ողբերգությունը կատարվել է հունիսի 29-ին: Ներկայացման ժամանակ, ակրոբատ Սառա Գիյյա-Գիյոն 15 մ բարձրությունից ընկել է նվագախմբի փոսը: Հանդիսատեսը որոշել է, որ դա նրա համարի մի մասն է: Սակայն, որոշ ժամանակ անց, կրկեսի կազմակերպիչները հայտնել են, որ ներկայացումը չի շարունակվի ու խոստացել են վերադարձնել տոմսերի արժեքը: Նույն երեկոյան 20-ամյա փորձով արտիստը հիվանդանոցում մահացել է:
Իրավապահ մարմինները հետաքննում են գործի մանրամասները: