Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ

213.Genocide commemoration  events in Notre-Dame de Paris 29.04.2014Ապրիլի 27-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքով հանդես եկավ Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Միշել Օպըտին: Այնուհետև մատուցվեց հայկական ծիսակարգով պատարագ Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի մասնակցությամբ:

Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագՖրանսիայի Մայր տաճարի սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Օ-դը-Սեն շրջանի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի նախագահող Ալեքսի Գովսյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի և օտարերկրացի բազմաթիվ հավատավորներ:

Նախքան պատարագը դեսպան Չիտեչյանը այցելեց Ժխտողականության դեմ հայկական զգոնության «Colectif VAN» կառույցի կողմից նախաձեռնված ցուցահանդեսին, որն օրվա ողջ ընթացքում անցկացվում էր Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում:

 Անկախ

Կանադայում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ,կանադաՀոկտեմբերի 20-ին կանադական Լավալ (Մոնրեալ) քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

«Հույս» (l’Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին եւ ելույթներով հանդես եկան բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային եւ Կանադայի դաշնային պետական մարմիններից:

Հուշարձանի բացման կապակցությամբ իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը` որպես մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխման կարեւորագույն քայլ:

Դեսպան Եգանյանը ողջունեց Լավալի քաղաքական իշխանությունների՝ հուշակոթող հիմնադրելու կամքը, ինչպես նաեւ կարեւորեց հայկական համայնքի կատարած հսկայական աշխատանքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

591. Under-Secretary-General of the United Nations paid tribute to the memory of the innocent victims of the Armenian Genocide 22.10.2013(1)Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը այցելեց Ծիծեռնակաբերդ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ծաղկեպսակ դրեց 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Յուրի Ֆեդոտովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացավ ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:

Հյուրը նաև գրառում կատարեց պաշտոնական այցելությունների հուշամատյանում: