Այսօր PR-ի և PR մասնագետների օրն է

загруженноеՀուլիսի 28-ը PR-ի և PR մասնագետների օրն է: Մասնագիտական տոնի առթիվ “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը սրտանց շնորհավորում է հանրային կապերի ոլորտում գործող բոլոր հայ մասնագետներին:Կենտրոնը մաղթում է նորանոր մասնագիտական հաջողություններ և նոր ու հետաքրքիր հայտնագործություններ PR-ի ոլորտում:

Տոնի կապակցությամբ “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ից հայտնում են, որ առաջիկայում ձեռնարկելու են միջոցներ Հայաստանում “Հանրային կապերի նախարարություն” (PR նախարարություն) հիմնելու համար: Խնդիրը կարևոր է կրկնակի, քանզի նման կառույցի առկայությունը հնարավորություն կտա ճիշտ և գրագետ ձևավորել հանրային կարծիքը ոչ միայն Հայաստանում և հայերի մոտ, այլև Հայաստանից դուրս, որը գրեթե ռազմավարական նշանակություն ունի: Ծրագիրը նպատակահարմար է իրագործել մեկ կամ մի քանի նախարարություն փակելուց առաջացած միջոցների հաշվին, որպեսզի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չծախսվեն:

Այս պահին դեռ չեն բարձրաձայնվում այդ ուղղությամբ սպասվող քայլերը, բայց կենտրոնից վստահեցնում են, որ արդյունքները շոշափելի են լինելու:

 

“ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն” 

Անկախ

Անորոշ իրավիճակ հանրային կապերի մասնագետների համար

загруженноеԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հայաստանյան ներքաղաքական վերադասավորումները հանրային կապերի մասնագետների համար անպաշտպանության զգացում են առաջացնում: Պատկերացրեք, փոխվեցին գրեթե բոլոր նախարարները, իսկ ի՞նչ են անելու նրանց մամուլի քարտուղարները: Առաջին իսկ հարվածը միշտ ստանում են վերջինները. ով ճարպիկ է, փորձում է գտնել մեկ այլ աշխատանք, ով՝ չէ, հայտնվում է անհարմար վիճակում…. Հոգեբանական ինչ անորոշություն է տիրում այս մարդկանց հոգում, միայն իրենք գիտեն: Հայաստանում գերատեսչություններում աշխատող PR մասնագետներն անպաշտպան են, և առաջին իսկ հարված նրանց է հասնում: Գալիս է նոր ղեկավար, ստիպված են լինում հավաքել իրերը: Շատերն անփորձ հայտնվում են, մի քանի տարի աշխատելուց հետո որոշակի փորձ ու գիտելիքներ են ամբարում, բայց չունենալով բազային գիտելիքներ, հետագայում դժվար են ադապտացվում նոր իրավիճակին: Մյուս կողմն էլ այն է, որ մարդիկ էլ կան, որ պետական գերատեսչություններում աշխատում են տասը տարուց ավելի, արդեն լճանում են, բայց հին ոսկոր են: Հանրային կապերի մասնագետների համար պետք է մտածել կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր, բարձրացնել նրանց ինքնագնահատականը, հաղորդակցման հմտություններ փոխանցել, մասնագիտական նորագույն գիտելիքներ, ի վերջո, միմյանց հետ հանդիպումներով փորձի փոխանակում իրականացնել: Վերջին տասը օրերին հետևում եմ զարգացումներին և եզրահանգումս մեկն է՝ պետական գերատեսչություններում հանրային կապերի մասնագետներն անպաշտպան են: Համբերություն, սիրելի գործընկերներ….”

 

Անկախ