Եմենը կդառնա դաշնային հանրապետություն և կբաժանվի վարչական 6 շրջանի: Այս մասին է հայտարարել երկրի նախագահի կարգադրությամբ ստեղծված հատուկ կոմիտեն: Տեսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իշխանությունները այս քայլին են գնացել երկիրը մասնատումից փրկելու համար, այնպես, ինչպես տեղի ունեցավ 20-րդ դարում:
Նշենք, որ Եմենը նախագահական հանրապետություն է, որը մինչ այս փոփոխությունը բաժանվում էր 21 շրջանի:
Tag Archives: հանրապետություն
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 29-ից 30-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 9, դրամանենգության 1 և մաքսանենգության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 23-ից 24-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը: Բացահայտվել են նաև ապօրինի ծառահատման 1 և գողության 4 դեպքերը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ավտոպատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 11-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարից հետո «Ֆորդ Տրանզիտ»-ին է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Տոյոտա»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լադա-110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը, «Լադա-110»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 12-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արարատի մարզի Դիտակ գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի քերծվածք, սրունքների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունվարի 9-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ Աննա Ա.-ն նշված վնասվածքը ստացել է հունվարի 9-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «ԳԱԶել» և «ԼԱԶ» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
