Չինացի տղամարդը ոտքերի օգնությամբ ասեղ է թելում (տեսանյութ)

Zhaojie Ping4Չինացի տղամարդը ձեռքերն  օգտագործելու կարողությունը կորցնելուց հետո հայտնի է դարձել ոտնաթաթերի օգնությամբ ասեղ թելելով:

56-ամյա Ժաոջի Փինգը ոտնաթաթերի միջոցով նաև գրում է, սանրում է մազերը և դնում ակնոցները:

Ժաոջին մանուկ հասակում մի շարք ծանր հիվանդություններ տանելուց հետո կորցրել է ձեռքերը օգտագործելու կարողությունը:

Նա ձախ ոտքով չինական տառերը գրել սովորել է Լոյան քաղաքի դպրոցում:

Նա իր գրած տառերով հաճախակի մասնակցել է գեղագրության մրցույթների և մրցանակներ ստացել:

Նրա ոտքերն  առօրյա կյանքի բազմաթիվ բնագավառներում փոխարինում են ձեռքերին՝ ներառյալ լվացվելը, սափրվելը, սննունդ պատրաստելը և նույնիսկ փայտիկներով ուտելը:

Լուսնոտության պատճառով քիչ մնաց հաշմանդամ դառնար

o_886337Լուսնոտությունը կարող է մեծ խնդիր լինել, եթե չկա մեկը, որ հետևի նման խնդիր ունեցողին: Այդ իմաստով բրիտանուհի Մորագ Ֆիշերի բախտը չի բերել.նա ընկերների տանն է մնացել գիշերելու, ու  “կույր զբոսանքի” ժամանակ ընկել է աստիճաններից:

37-ամյա կինը գլորվել է աստիճաններից, վնասել պարանոցն ու թիկունքը, կոտրվել է մի քանի կողոսկր, այտոսկրը, ծնոտն ու դաստակը:

Երբ  ընկերուհին գտավ Մորագին աստիճանների մոտ, վերջինս ասես մեռած լիներ: Սակայն, հիվանդանոցում անցկացրած մի քանի շաբաթից հետո` վերադարձավ տուն: Բժիշկների կանխատեսմամբ, նրա լրիվ կվերականգնվի:

Երբ  նա վերջապես համարձակվեց իրեն հայելում նայել, սարսափեց. “արյունոտ զանգված տեսա: Ես չէի կարողանում ինքս ինձ նայել: Հիմա որ նայում եմ, հասկանում  եմ` բախտս բերել է, որ կարողանում եմ քայլել”:

Նա պատմել է, որ սովորաբար վեր է կենում գիշերը, մի քիչ քայլում, ապա կրկին պառկում է: Սակայն, 2013-ի նոյեմբերին, չգիտես ինչու, ավելի  հեռու է գնացել: Բժիշկներն ապշել են, որ իրենց հիվանդը սկսել է ապաքինվել: Նրանք ենթադրում էին, որ Մորագն անդամալույծ կդառնա: Սակայն այսօր լրիվ ինքնուրույն տեղաշարժվել է կարողանում, չնայած, ստիպված է հատուկ սեղմիրան կրել, իսկ դաստակներում մետաղական ամրակներ են: Բացի այդ, վիրաբույժները մի լավ տանջվել են դեմքը վերականգնելու համար:

Կինը պատմում է, որ ընկնելու պահից ոչինչ չի հիշում, իսկ երբ ուշքի է եկել` ընկերների սարսափած դեմքերն է տեսել.”Երբ ես հիվանդանոց ընկա, բժշկին հարցրի` կարող եմ նույն օրը տուն վերադառնալ: Ես հիշում եմ, թե ինչպես նա նայեց ինձ վրա”:

Սակայն, անգամ լուրջ վնասվածքները չեն խանգարում, որ Մորագը գիշերները շրջի: Նա խոստովանել է, ողջ կյանքում լուսնոտությամբ է տառապել, ինչը հատկապես սրվում է սթրեսի ժամանակ:

Վիճակագրության համաձայն, Մեծ Բրիտանիայում 10 մլն մարդ նման խանգարում ունի:

Անկախ