Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Tag Archives: Հետախուզվող
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Ալբերտ Գ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:
ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրաձորում
Հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին, որը 2013 թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ մեղադրանքներով:
Ալեքսեյը Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
Հունիսի 17-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արարատի մարզի Անդրանիկավան գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքսեյ Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:
Հետախուզվող կանայք հայտնաբերվեցին
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուզաննա Յ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի /պետական սահմանն ապօրինի հատելը/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Սեբաստիայի փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սուսաննա Ն.-ն, որը հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:
***
Հունիսի 10-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մարինե Գ.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):
Հետախուզվում է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու մեղադրանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետախուզվողին հայտնաբերեցին գերեզմանատան հարակից տարածքում
Մայիսի 6-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևանի Բլբուլյան փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմենակ Հ.-ին, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ և 268 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:
Գողության և ծեծի մեղադրանքներով հետախուզվողները բերման են ենթարկվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի Շենգավիթի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 52/2 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Հրանտ Ք.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գողություն/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մայիսի 6-ին, ժամը 19.45-ին, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի անասնագոմերին հարակից տնակից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Խաչատուր Ե.-ն, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի / ծեծ/ մեղադրանքով:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Ա. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1947 թ. ծնված Սերյոժա Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հետախուզվողին բերման են ենթարկել
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արթուր Ղ.-ն, որը ապրիլի 17-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մասի մեղադրանքով:
Երեք տարի անց հայտնաբերեցին Մոսկվայում
Ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Իշխան Մ.-ն, որը 2011 թ. սեպտեմբերի 20-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Խափանման միջոցը` կալանք:
Իշխան Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
Ռուսաստանում կողոպուտ, խարդախություն և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքներով հետախուզվողները հայտնաբերվել են
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Հաղթանակ գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վանիկ Մ.-ն, որը 2010 թ. հունիսի 3-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Հայկազ Ջ.-ն, որը 1999 թ. մարտի 22-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Գարգառ գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Վահան Մ.-ն, ով 2012 թ. մարտի 21-ից ՌԴ Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Համլետը բերման է ենթարկվելիշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Մեղադրանքը` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1981 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը 2004 թ. հուլիսի 4-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ/ մեղադրանքով:
Անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, որը փետրվարի 3-ից ՌԴ Օմսկի մարզի ԱԱԾ կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով երեք հետախուզվող է հայտնաբերվել
Ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեքսեյ Պ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն. նա 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Ապրիլի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Գեղհովիտ գյուղից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 13-ին, ժամը 07.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Էդգար Վ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով:
Հետախուզվող կինը` Այրումի բնակարաններից մեկում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 9-ին, ժամը 11.00-ին, Այրում քաղաքի Թումանյան փողոցի 13 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Լիանա Ա.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի /Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով:
Հետախուզվող` Վարդաշեն թաղամասից
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ին, որը ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի և 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
