Պարզաբանում

1394810370,6078«Հրապարակ» օրաթերթը մարտի 14-ի մի հրապարակման մեջ (էջ 1, լուր 2-րդ) անդրադառնալով մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Արարատի մարզի Սիս գյուղում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ ՀՀԿ-ական գործող և վերընտրված գյուղապետ Արմեն Եղյանի կողմից հնչել են կրակոցներ, միջադեպը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհիվ կոծկվել է, ոստիկանությունում հարուցված քրեական գործը` փակվել, իսկ մարզպետի հովանավորությունը վայելող գյուղապետը, «ջրից չոր դուրս գալով», կրկին վայելում է իր աթոռը:
Police.am-ը հայտնում է, որ միջադեպի առնչությամբ ներկայացրածը իրականությանը չի համապատասխանում: Սիս գյուղում տեղի ունեցած դեպքը ոչ միայն չի կոծկվել, այլև փաստի առթիվ մարտի 13-ին ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Քննությամբ պարզվել է, որ մարտի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սիս գյուղի Նոր թաղամաս 1 փողոցում նույն գյուղի բնակիչներ Ա. Վարդանյանը, Ռ. և Ռ. Հարությունյանները գործով չպարզված անձանց հետ, մյուս կողմից` Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը եղբոր` Ս. Եղյանի հետ վիճաբանել են: Ա. Վարդանյանը հարվածել է Ս. Եղյանի դեմքին, իսկ սկսված վիճաբանության ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այդ ժամանակ «Օպել» մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից իջած անհայտ անձինք, միանալով Ա. Վարդանյանին, ծեծի են ենթարկել Ս. Եղյանին, որն էլ ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրած փայտե մահակով հարվածել է Ռ. Հարությունյանի գլխին: Վիճաբանությունը դադարեցնելու նպատակով Արմեն Եղյանը իր մոտ եղած «Կոմբատ» մոդելի օդաճնշիչ ատրճանակով 2 անգամ կրակել է օդ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին

images (1)Հունվարի 10-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Հունվարի 10-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Սուսաննա Վ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով:

 

Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է

download (2)Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:
Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:
Առավոտյան, ժամը 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաև Արտավազդ Թամրազյանը:
Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հունվարի 9-ին, ժամը 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի  ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ` Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նշված ատրճանակը:
Հայտնաբերվածն ուղարկվել է  փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն