«ՀԿԵ» ՓԲԸ երկու աշխատակիցներն արժանացել են ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի պատվոգրերի

«Հարավկովկասյան երկաթուղի» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկու աշխատակիցները Կիշնևում նոյեմբերի 19-20-ին կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 59-րդ նիստի ժամանակ արժանացել են խորհրդի պատվոգրերին:

Պատվոգրերը շնորհվեցին «ՀԿԵ» ՓԲԸ Տեղեկատվահաշվողական կենտրոնի արտադրական բաժնի պետ Նելլի Շուշանյանին ու վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Արմեն Առաքելյանին՝ փոխադրման գործընթացում երկաթուղիների համագործակցության և համատեղ աշխատանքի ամրապնդման ունեցած ներդրման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և միջազգային հաղորդակցությունում երկաթուղային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի ապահովման համար:

 

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփեց աշնանային զննման արդյունքները

ՀԿԵ ՓԲԸ«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն ամփոփեց հոկտեմբերի 22-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

– ՀԿԵ-ի Հայաստանում 5 տարիների աշխատանքի ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքի արդիականացմանը: Այս տարիների ընթացքում վերանորոգվել է 300 կմ գիծ, տեղադրվել 412,5 հազ կոճղ: 2013 թվականին նախատեսված է կապիտալ վերանորոգել 15 կմ գիծ, 19 կմ գծում կկատարվի ուժեղացված միջինացված վերանորոգում, իսկ 31 կմ՝ ուժեղացված բարձված վերանորոգում, – ասաց Ընկերության ղեկավարը:

Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս տարվա ընթացքում դիտվում է գծի վիճակի բարելավում, իջնում է գծի բալային գնահատականը: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենը, 2013 թվականի ընթացքում ապահովվել է գծի 100 բալից ցածր գնահատական առաջադրանքը:

Ինչպես հիշեցրեց ՀԿԵ ղեկավարը, 2013 թվականի սեպտեմբերին գնահատականը կազմել է 94 բալ, մինչդեռ անցած տարվա սեպտեմբերին այն կազմում էր 150 բալ:

– Մենք լուծել ենք այս խնդիրը և նորոգել ենք այս տարվա սկզբին դեռ առկա բացասական գնահատական ունեցող տասնյակ կիլոմետրը: Հունիսին բացասական գնահատական ուներ միայն 1 կմ, օգոստոսին նման կիլոմետրեր չկար, իսկ սեպտեմբերին նեգատիվ գնահատական ստացել է 5 կմ գիծ, – հայտարարեց Վիկտոր Ռեբեցը:

Սակայն գլխավոր տնօրենը նշեց, որ՝ չնայած նման հաջողություններին, աշնանային զննման ընթացքում արձանագրվել էին մի շարք թերություններ:  Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս թերությունների պատճառ է հանդիսացել ոչ թե կադրերի կամ նյութերի պակաս, այլ ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքը:

– Սակայն հարկ է նշել նաև որոշ դրական միտումներ: Էապես բարելավել է Գյումրի և Մասիս կայարանների տեխնիկական վիճակը, հաջողություններ արձանագրվեցին էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման համակարգի աշխատանքում, – նշեց Վ.Ռեբեցը:

ՀԿԵ գլխավոր տնօրենը ընդգծեց, որ երկաթուղու համար նման դժվար աշնանային և ձմեռային ժամանակահատվածում ղեկավարներն ամեն շաբաթ պետք է անձամբ զննեն գծի վիճակը՝ բոլոր ջանքերը գործադրելով ենթակառուցվածքի առողջացման ծրագրի կատարման և արված նկատողությունների վերացման համար:

– Մեզ մեծ և լարված աշխատանք է սպասում, – նկատեց Ընկերության ղեկավարը:

Հիշեցնենք, որ աշնանային  զննումն անցնում է երկաթուղում ամեն տարի: Անցկացվող միջոցառումների համակարգն ուղղված է երկաթուղու կայուն աշխատանքի ապահովվմանն աշնանն ու ձմռանը: Հատուկ ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, ձնամաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման և մասնագետների նախապատրաստման հարցերը:

 

2013 թվականի հունվար-օգոստոսին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ

ЮКЖД призывает граждан соблюдать правила безопасности на железной дороге2013 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ, ինչը 9,5%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

            Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 311,0 հազար տոննա` 1,9%-ով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 714,7 հազար տոննա բեռ՝ 19,2%-ով նվազելով 2012 թվականի հունվար-օգոստոսի հետ համեմատ:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1024,3 հազար տոննա՝ նվազելով 4,8%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծեց Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:

 

 

 

ՀԿԵ–ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

 

2013 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է մոտ 0,4 օրով կամ 13,3%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-օգոստոսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3 օր:

Մեկ վագոնի միջին օրեկան արտադրողականությունը 2013 թվականի ութ ամիսների ընթացքում կազմել է 5083 տկմ նետտո/վագոն, ինչը 20%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 385,6 լոկ-կմ, ինչը 7,6%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ: