ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին

KONICA MINOLTA DIGITAL CAMERA«Երևանը մեր տունն է, և այն բոլորս պետք է բարեկարգենք ու մաքուր պահենք» կարգախոսի ներքո ապրիլի 12-ին անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն ու մի շարք զորամասերի զինծառայողներ:

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին      Երևանի փողոցների ու թաղամասերի, ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներից անմասն չեն մնացել զինծառայողները, ովքեր վաղ առավոտից քաղաքը մաքրում էին կենցաղային ու շինարարական աղբից, չորացած տերևներից ու ճյուղերից:

Մաքուր, բարեկարգ ու կանաչ Երևան ունենալու ցանկությունը բազմաթիվ քաղաքացիների և զինծառայողների համախմբել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հուշահամալիրի հարակից տարածքների, հուշարձանների բարեկարգման աշխատանքերին և ծառատունկին  մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

ՀՀ զինված ուժերը մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին      Կարևորելով նմանաբնույթ միջոցառումների անցկացումը՝ Սեյրան Օհանյանը բնավ պատահական չի համարել այն, որ բարեկարգման աշխատանքների մեկնարկը տրվել է հենց «Եռաբլուր» պանթեոնից:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը շրջել է պանթեոնում, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք ցուցումներ և հանձնարարականներ տվել գերեզմանաքարերի շրջակա տարածքներն ընդլայնելու, քաղաքացիների այցերի համար դրանք առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը զրուցել է նաև «Եռաբլուր» պանթեոն այցելած զոհված ազատամարտիկների հարազատների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցել է նաև մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում իրականացվող բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին:

Ապրիլի 12-ին ՀՀ ԶՈւ զորամասերի զինծառայողները մասնակցել են Հրազդանի կիրճում  իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքներին: Զինծառայողները մասնավորապես բարեկարգել են ԽՍՀՄ հերոս Օլեգ Կոշևոյի հիշատակին նվիրված հուշարձանի, «Հրազդան» մարզադաշտի, «Ծիծեռնակաբերդ» հուշարձան թանգարանի  հարակից տարածքները:

 Անկախ

 

ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ

վիգեն,սեյրանՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ: Երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի պաշտոնների փոփոխմամբ, իսկ մի մասն էլ սերժանտական նոր պաշտոնների ներդրմամբ: Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ և ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի և ջոկի սերժանտի պաշտոններով, հստակեցվում են վերջինիս՝ որպես համապատասխան առաջնային օղակի պարտականությունները:

ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության, իրավաբանական և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների մշակած և կառավարության հավանությունն ստացած օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Անկախ

Coatofarms_milՀՀ պաշտպանության նախարարությունից , ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների, հայտնում են ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ս.թ. հունվարի 26-28-ին տեղի ունենալիք հետևյալ միջոցառումների մասին.

 ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

Ժամը 11.00-ին`

ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

ՀՀ զինված ուժերի կազմավորման տարեդարձին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի նաև ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում:

 ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

Ժամը 12.00-ին`

ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:

Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր մինչև ժամը 11.45-ը

   ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ

Ժամը 10.30-ին`

ՀՀ ՊՆ ղեկավարության, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հիշատակի տուրքի և պսակադրության արարողություն:

 Ժամը 17.00-ին`

Տոնական համերգ   Ալ. Սպենդիարյանի անվան  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնում:

 

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամասԴեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

 

Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականցնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։

 

Հայաստանի արտգործնախարարը մաղթեց, որ զինծառայողների ծնողները և հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին և առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։

 

Էդվարդ Նալբանդյանը խաղաղ ծառայություն մաղթեց՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։

 

Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ  ծառայության պայմաններին:

Անկախ