Հյու Ջեքմանին կրկին վիրահատել են

o_945711Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը քաղցկեղային ուռուցքի հերթական վիրահատության է ենթարկվել. 45-ամյա դերասանը «Իքս մարդիկ.անցյալ ապագայի օրեր» ֆիլմի պրեմիերային ներկայացել է վիրակապով:

Ջեքմանը Associated Press լրագրողներին պատմել է, որ 2 օր առաջ նրան վիրահատել են, հեռացրել բազալիոման` որն առաջանում է մաշկի քաղցկեղի տարատեսակի դեպքում: Անցած տարի նա արդեն մեկ անգամ ենթարկվել է նման վիրահատության: Այն ժամանակ բժիշկները նրան հանգստացրել էին, ասելով, որ նոր ուռուցքներ մոտ չեն առաջանա: Դրանից հետո նա պարբերաբար բուժզննում էր անցնում: «Իքս մարդիկ» ֆիլմի աստղը «Ինստագրամ»-ում իր լուսանկարն է տեղադրել` քթին սպեղանիով ու մակագրել է, որ իրեն կրկին վիրահատել են և իր երախտագիությունն է հայտնել բժիշկներին, իսկ իր երկրպագուներին կոչ է արել արևապաշտպան քսուքներ կիրառել: Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Ջեքմանի մոտ հայտնաբերված քաղցկեղի տեսակն ամենատարածվածներից է ԱՄՆ-ում: Հիվանդությունը հայտնաբերման վաղ փուլում բուժվում է, ակայն հաճախ` վիրաբուժական եղանակով:

Անկախ

Դերասան Հյու Ջեքմանին վիրահատել են

2909xՀոլիվուդյան հայտնի դերասանը վիրահատվել է. հեռացրել են չարորակ ուռուցքը, ինչի մասին”Իքս մարդիկ” ֆիլմի դերասանը   գրել է Instagram-ի  իր էջում:

Նրա խոսքով, կինը` Դեբորան, է ստիպել իրեն մաշկաբանի մոտ ստուգվել.”Դեբը համոզեց ինձ ստուգել քթիս մաշկը: Նա իրավացի էր: Անպայման ստուգվեք: Եվ միշտ արևապաշտպան քսուք օգտագործեք”:

Քաղցկեղի տվյալ տեսակն ամենահաճախ հանդիպողներից է: Այն մյուսներից տարբերվում է հազվադեպ մետաստազավորմամբ, սակայն կարող է հանգեցնել տեղային գերաճի:

Հյու Ջեքմանը հանդիսատեսին ծանոթ է”Վան Հելսինգ”, “Գերուհիները”, ”Ռոսոմախա.Անմահը”  ֆիլմերից: